Բրնձով ու մեղրով դիմակ. ճապոնուհիների գեղեցկության գաղտնիքը/tert.am
- Zohrap Amiryan
- 13 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Ծագող արևի երկրի բնակչուհիները մինչև խոր ծերություն պահպանում են առաձգական մաշկը, սլացիկ կազմվածքն ու առողջ վարսերը: Նրանց գեղեցկության գաղտնիքը շատերին է հետաքրքրում: Մասնագետներից ոմանք կարծում են, որ Ճապոնուհիների «ճենապակյա» մաշկը բնությունից տրված պարգև է, ոմանք էլ պնդում են, որ դա հատուկ սննդի ու խնամքի արդյունքն է:
Ճապոնուհիները մաշկի խնամքի համար օգտագործում են միայն բնական միջոցներ, որոնցից մեկն է բրինձը:
Ավանդաբար գեյշաներն օգտագործում էին բրնձի թեփը՝ մազերն ու գլխամաշկը փափկեցնելու համար: Նրանք բրնձի ջրով լոգանք էին ընդունում և ցողում էին դրանով իրենց վարսերը:
«Ճենապակյա» մաշկ ունենալու համար ճապոնացի կանայք օգտագործում էին բրնձի ալյուրով լցված պարկեր, որոնք ընկղմում էին տաք ջրի մեջ, այնուհետև կախում տարայի վերևում, որպեսզի այն քամվեր: Ստացված բրնձաջուրը նրանք օգտագործում էին լվացվելու համար:
Բրինձը սնուցում է մաշկը, պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կանխում կնճիռների առաջացումը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բրնձով ճապոնական դիմակի բաղադրատոմսը:
Բաղադրությունը.
· 3 ճաշի գդալ բրնձի ալյուր,
· 2 թեյի գդալ մեղր,
· 1 թեյի գդալ սերուցք:
Օգտագործման եղանակը.
Խառնել բոլոր բաղադրիչները, մինչև դառնա համասեռ զանգված, այնուհետև ստացված խառնուրդը քսել դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածի մաշկին, թողնել 30 րոպե և լավ լվացվել: Ցանկալի է օգտագործել հանքային ջուր:
Այս դիմակը հարմար է մաշկի բոլոր տիպերի համար և խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական մեկ անգամ:
Սակայն հարկ է հիշել, որ ճապոնուհիների գեղեցկության գլխավոր գաղտնիքը կենսուրախությունն է: Նրանք կարծում են, որ վատ տրամադրությունը թուլացնում է իմունային համակարգն ու կարճացնում կյանքը:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc
http://med.tert.am/am/news/2016/10/13/mask/24660
Comments