top of page

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը Երևանում կներկայացնի «Վանայ լիճին...» երգի տեսահոլովակը|armedia.am

  • Zohrap Amiryan
  • 14 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը հոկտեմբերի 14–ին Երևանում կներկայացնի իր նոր տեսահոլովակը:

«Վանայ լիճին...» կոչվող երգը և տեսահոլովակը ներկայացնում են հայի հույզերն ու կարոտը իր հոգևոր հայրենիքի հանդեպ: Երգը զրույց է Վանա լճի հետ։

«Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է տեսահոլովակի շնորհանդեսից իր սպասումներով.

«Ուրախ եմ վերջապես տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել: Հուսամ այն կարժանանա երաժշտասերների հավանությանը: Ինձ համար կարևոր է շատ երգի խորհուրդը: Երգը Վանա լճի մասին է, ուստի աշխարհի բոլոր հայերի կարոտի մասին է»-նշել է երգչուհին:

http://armedia.am/arm/news/40560/stambulahay-ergchuhi-sibily-erevanum-knerkayacni-vanay-litchin-ergi-tesaholovaky.html

Comentários


bottom of page