«Դե ինչ, 3 օր հետո սպասենք Սերժի հրաժարականին». Հարություն Բաղդասարյան
- Zohrap Amiryan
- 15 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Какая боль, какая боль: ОДКБ-Армения: 5-0 1-ին գնդակը խփեց Նազարբաևը, չկամենալով գալ Հայաստան, չցանկանալով ընկերակցել Պուտինին և, դրանով, չդժգոհեցնել թուրքալեզու բարեկամներին; 2-րդ գոլի հեղինակը Պուտինն է, ում (որին) դիմավորելու համար Սարգսյանն անձամբ էր գնացել օդակայան (թեպետ իրեն Մոսկվայում դիմավորել էր տրանսպորտի նախարար Սոկոլովը); 3-րդ և 4-րդ գնդակներն ինքնագոլեր են. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը չանցավ Հայաստանին և որևէ բանաձև չընդունվեց Ղարաբաղի հարցով: 5-րդն էլ բաժին հասավ Լուկաշենկոյին, ով (որը) որպես էստաֆետն ընդունող երկիր չբարեհաճեց ներկա լիներ փակման ասուլիսին: Ռումինիայից 0:5 պարտվելուց հետո ֆուտբոլի հավաքականի մարզիչ Սուքիասյանը հայտարարեց, որ թիմն այս վիճակում չի թողնի ու հրաժարական չի տա: Սակայն 3 օր անց՝ տվեց: Երևի՝ Հայրապետյանի պահանջով: Դե ի՞նչ: 3 օր հետո սպասենք Սերժի հրաժարականին:
https://www.facebook.com/BaghdasaryanHarutyun/posts/711289819025315
Comments