top of page

Այսօրվա Ռուսաստանը ողջ մարդկության և Հայաստանի թշնամին է. Հայրիկյան|1in.am

  • Մարիամ Գրիգորյան
  • 15 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Երևանում անցկացվում է ՀԱՊԿ գագաթնաժովը: Արդյո՞ք Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին արդարացված է թե ոչ: Այս տարիների ընթացքում ՀԱՊԿ-ը կատարե՞լ է իր պարտավորությունները՝ Հայաստանի մասով. տարբեր ժամանակահատվածներում տեսել ենք Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիա, բայց ՀԱՊԿ-ի կողմից արձագանք չի եղել: Հիմա, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Հայաստանի ներկայացուցիչը, կարո՞ղ ենք առաջընթաց ակնկալել: Այս հարցերի շուրջ«Առաջին լրատվական»- ը զրուցեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ միջազգային կառույցները ձևավորման երկու սկզբունք ունեն. մեկի հիմքում ընկած են արժեքներ, մյուսի հիմքում ընկած են ամբիցիոզ, կայսերապաշտական շահեր:

«ԵՏՄ-ն ձևավորվեց որպես նոր միավորում, բայց այնտեղ արժեքներ չկան, տնտեսական համագործակցության խնդիրներ կան: Իսկ ԵՄ-ի հիմքում, որ արդեն 60 տարուց ավելի է ձևավորվել է, միայն արժեքներն են , մարդու իրավունքներ, ժողովրդավարություն… Եթե այդ տեսանկյունից ենք նայում ՀԱՊԿ-ին և մյուս կառույցներին, որոնցում ընդգրկված է Ռուսաստանը, տեսնում ենք, որ դրանց բոլորի հիմքում ընկած են Ռուսաստանի հավակնությունները: Եթե կառույցը կայսերապաշտական է, իրավունք ունես ասելու, որ դա ֆաշիստական, ստոր, խտրականությունները քողարկող միավոր է:

Օրինակ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը երկու անգամ ավելի թանկ վճարի գազի դիմաց, քան Ռուսաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ուկրաինան: Բարեկամ Ռուսաստանը ոչ միայն կրկնակի – եռակի թանկ գներով է մեզ գազ վաճառում, այլ նաև լծակներ օգտագործելով՝ թույլ չի տալիս այլընտրանքային շուկաներ որոնել: Այս բոլորը ցույց են տալիս, որ Ռուսաստանն ունի իր հետին մտքերը: Թե վաղը Ռուսաստանը ինչպիսին կլինի, չգիտեմ, բայց այսօվա Ռուսաստանը ողջ մարդկության և Հայաստանի թշնամին է:

Լինել մի կառույցում, որ 21-րդ դարում խոսում է իր նեխած-փտած ատոմային միջոցներն օգտագործելու մասին… 2 տրիլիոն ՀՆԱ արդյուք ունեցող երկիրը համարձակվում է 50 տրիլիոն ՀՆԱ ունեցող համակարգի հետ ուժային դիրքերից խոսել: Ռուս մասնագետների տվյալներով՝ լավագույն դեպքում Ռուսաստանը երկու շաբաթ կարող է դիմանալ, այն էլ հակառակ կողմից միջուկային զենք չօգտագործելու դեպքում: «Գժական» դրսևորման ականատեսն ենք, և դրա գլխավոր դերակատարը ստեղծել է կառույցներ և ձևական ժողովներ է անում»,- նշեց Պ. Հայրիկյանը:

http://www.1in.am/2029821.html

Comments


bottom of page