Թոզ էր, բան չէր երևում, ձեռ տվեցինք՝ սաղ արյուն էր. Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները սարսափա
- Zohrap Amiryan
- 15 окт. 2016 г.
- 1 мин. чтения
Բեսլանի մոտ ավտոբուսի վթարից տուժածներին տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը ժամը 19.01-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
«Բոլորը քնած են եղել, ոչ ոք ոչ մի բան չի տեսել: Երկու վարորդ էին: Ավտոբուսի արագությունը չէի ասի, որ մեծ է եղել, եղանակային պայմանները նորմալ էին: Այնտեղի ժողովուրդն ամեն հարցով օգնել է մեզ, նրանցից շատ շնորհակալ ենք»,- լրագրողների հետ զրույցում պատմեց ինքնաթիռից իջած առաջին ուղևորը՝ Աշոտ Խաչատրյանը:
«Բոլորս քնած էինք: Հարվածը զգացինք: Թոզ էր, բան չէր երևում, ձեռ տվեցինք՝ սաղ արյուն էր: Սկզբից լուսամուտները ջարդեցինք, դուրս եկանք, հետո մյուսներին հանեցինք: Առաջինը շտապօգնության մեքենաները օգնության հասան»: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց 20-ամյա Հրայր Բեկջանյանը:
ՌԴ ԱԻՆ օդանավով Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Երևան են ժամանել 27 ուղևորներ: Նույն օդանավով Հայաստան է տեղափոխվել նաև պատահարի հետևանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի աճյունը:
http://www.1in.am/2029941.html
Comments