Ժամկետային զինծառայողն սպանվել է ծառայակցի կողմի՞ց. «Փաստինֆո»
- Zohrap Amiryan
- 16 окт. 2016 г.
- 1 мин. чтения

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանը մահացու հրազենային վնասվածքներն ստացել է իր ծառայակցի կողմից արձակված կրակոցների հետեւանքով: Համենայն դեպս` զենքը, որով կրակվել է նրա ուղղությամվ ամրակցված է եղել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի:
Տեղի ունեցածը դիտավորյալ սպանություն է, թե զենքի հետ վարվելու կանոնների խախտում կպարզի քննությունը: Նշենք սակայն, որ կայազորային քննչական բաժինը քրեական գործը հարուցել է հենց սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ինչից հետեւում է, որ նախաքննական մարմինը տեղի ունեցածը գնահատել է որպես դիտավորությամբ կատարված սպանություն:
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկածրել է, որ նախնական տվյալներով՝ 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ՝ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ:
http://www.1in.am/2030676.html
Commentaires