top of page

Ինչպես կարգավորել արյան շրջանառությունն ընդամենը 20 րոպեում|tert.am

  • Zohrap Amiryan
  • 16 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Ժամանակակից կյանքը, որը հիմնականում ենթադրում է նստակյաց ապրելակերպ, հանգեցրել է արյան շրջանառության խանգարմամբ տառապող մարդկանց թիվի աճին: Քանի որ գրեթե բոլորն էլ իրենց ազատ ժամանակն անց են կացնում հեռուստացույցի կամ համակարգչի առջև, զարմանալի չէ, որ առաջին խանգանգարումներից մեկը, որ նկատվում է օրգանիզմում, լինում է արյան շրջանառության խանգարումը: Բացի այդ, բացասաբար է ազդում նաև անկանոն ու սխալ սննդակարգը: Հաճախ մարդիկ օգտագործում են սնունդ, որը զուրկ է օգտակար նյութերից: Այլ կերպ ասած մարդկանց մարմինները զրկված են ինչպես առողջ սննդից, այնպես էլ ֆիզիկական ակտիվությունից: Սակայն խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում, քանի որ արյան շրջանառության խանգարման հետևանքով կարող են առաջանալ մի շարք այլ առողջական խնդիրներ: Բացի հյուսվածքներից, որոնք չեն ստանում անհրաժեշտ թթվածինն ու սննդարար նյութերը, արյունը նույնպես տուժում է, քանի որ սկսում են կուտակվել ճարպեր ու խոլեստերին, որոնք ժամանակի ընթացքում խցանում են զարկերակները:

Սակայն գոյություն ունի այս խնդրի լուծման մի քանի եղանակ, որոնք թույլ կտան ընդամենը 20 րոպեում վերականգնել արյան շրջանառությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս խնդրից ազատվելու համար նախատեսված մի քանի վարժություն, որոնք ճիշտ դիետայի հետ համատեղելու դեպքում կարելի է շատ կարճ ժամանակում վերականգել արյան շրջանառությունը: 1. Ձգումներ Բժիշկների կարծիքով՝ ձգումներն առաջինն են, որ մարդը պետք է անի անիջապես արթնանալուց հետո: Այս վարժությունն ընդամենը մի քանի րոպե է խլում, սակայն արդյունավետ կերպով արագացնում է արյան շրջանառությունը: Հարկավոր է կանգնել ոտնաթաթերի վրա, ձեռքերը բարձրացնել, ձգվել վեր և մնալ այս դիրքով 2-3 վայրկյան: Հարկավոր է վարժությունն այնպես կատարել, որ ձգվեն նույնիսկ սրունքների մկանները: Կրկնել վարժությունը 10 անգամ: 2. Ոտքերով շրջանաձև շարժումներ անել Սա պարզ, բայց շատ արդյունավետ վարժություն է, որը շատ օգտակար է արյան շրջանառության համար: Հարկավոր է նստել աթոռին և պտտել ոտնաթաթը ժամացույցի սլաքի ուղղությամբ: Կրկնել վարժությունը յուրաքանչյուր ոտքով 10 անգամ: Այս վարժությունը ոչ միայն կարգավորում է արյան շրջանառությունը, այլև ամրապնդում է ոտքերի մկանները:

3. Հրումներ Հրումները նույնպես շատ արդյունավետ են արյան շրջանառության խանգարման դեպքում: Կարելի է օրը սկսել 10 հրումից, ինչն կապահովի օրվա էներգիան: 4. Քայլել Արյան շրջանառության կարգավորման համար ամենաարդյունավետ վարժություններից մեկը քայլելն է: Այն տոնուս է հաղորդում, հանգստացնում է մկանները և բարելավում է արյան հոսքը: Այն նաև օգնում է արյան գերճնշման դեպքում, ուստի շաբաթական 2-3 անգամ կարճ զբոսանքն անչափ օգտակար կլինի առողջության համար: 5. Լողավազան Լողը համարվում է բացառապես օգտակար մարզանք, քանի որ մարզում է մաբողջ մարմնի մկանները: Այն նաև օգնում է հագեցնել սիրտն ու թոքերը թթվածնով, մեղմացնում մկանային ցավերն ու հոդացավերը: Բացի այդ, մարզվելու այս եղանակը շատ հարմար է բոլոր տարիքի անձանց համար: 6. Յոգա

Յոգան շնչառական տեխնիկաների յուրացման հիանալի մեթոդ է, որը ոչ միայն հարստացնում է արյունը թթվածնով, այլև բարելավում է մկաններում արյան շրջանառությունը: 7. Հեծանվասպորտ Հածանվասպորտը համարվում է մարմնի ստորին հատվածում արյան շրջանառության կարգավորման լավագույն մեթոդներից մեկը: 8. Պարեր

Շատ օգտակար են նաև պարերը կամ պարային թերապիաները, որոնք ավելի ու ավելի հայտնի են դառնում: Նման մարզումները ոչ միայն օգնում են ազատվել սթրեսից, այլև բարելավում են արյան շրջանառությունը, քանի որ մարզում են միևնույն ժամանակ մարմնի բոլոր մկանները Նյութի աղբյուրը՝ healthyfoodteam.com

http://med.tert.am/am/news/2016/10/16/aryan-shrjanarutun/24793

Comments


bottom of page