Поиск
Կալիֆոռնիայում պիկապը կամրջից ընկել է փառատոնի համար հավաքված բազմության վրա. կան զոհեր և վիրավորներ
- Zohrap Amiryan
- 16 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Կալիֆոռնիայում բեռնատար պիկապը Սան Դիեգո Կորոնադո կամրջից ընկել է փառատոնի համար հավաքված բազմության վրա: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Վերջին տվյալներով՝ արդյունքում մահացել է 4 մարդ, ևս 9-ը տուժել են:
Պիկապի վարորդը ավտոմեքենայում մենակ է եղել: Ոստիկանության տվյալներով՝ նա սկզբում հարվածել է արգելապատին, ապա ընկել 18.2 մ բարձրությունից և հայտնվել Չիկանո պարկի տարածքում:
Նյութը առաջին լրատվականի
Comments