top of page

Կետեր, որոնց վրա սեղմելով հնարավոր է շատ արագ մեղմել հոդացավերն ու մեջքի ցավերը/tert.am

  • Zohrap Amiryan
  • 16 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ցավոք, մեջքի ցավերն այսօր անհանգստացնում են միլիոնավոր մարդկանց: Հաճախ դրանք չափազանց ուժգին ու անտանելի են լինում, սակայն շատ քչերը գիտեն, թե ինչպես կարելի է արագ և արդյունավետ կերպով ազատվել մեջքի ցավերից:

Չնայած, որ ավանդական բժշկությունը կարող է բուժել բազմաթիվ տարածված խնդիրներ, մեջքի ցավերի համար ճիշտ մեթոդը գտնելը շատ դժվար է:

Մյուս կողմից, ավանդական բժշկությունը, հատկապես հին չինական բժշկությունը, առաջարկում է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների արդյունավետ բուժումն ասեղնաբուժության օգնությամբ:

Մարդու ամբողջ մարմնով հոսում է էներգիան, որի հոսքի խանգարման դեպքում էլ առաջանում են հիվանդությունները: Այդ իսկ պատճառով՝ ախտահարված օրգանները կարելի է բուժել՝ այդ հոսքերը կարգավորելով, ինչն էլ կարելի է անել մարմնի վրա հատուկ կետերին սեղմելով:

Այդ կետերի մերսումը կմեղմացնի հոդացավերը, ոտքերի ու ազդրերի ցավերը, իսկ պարբերաբար մերսելու դեպքում կարելի է ամբողջությամբ ազատվել այդ ցավերից: Մեջքի և հոդերի ցավերի խնդրից ազատվելու համար մարմնի վրա կա երեք կետ:

· Առաջին կետը՝ GB 29-ը գտնվում է աղդրի և կոնքի միացման կետում: Այս կետի մերսումը կօգնի մեղմացնել ազդրերի ցավն ու հոդացավերը:

· Մի փոքր ներքև՝ կոնքոսկրի ետևի հատվածում գտնվող GB 30 կետի մերսումը կազատի հոդացավերից, մեջքի ստորի հատվածի, ազդրերի և ուսերի ցավերից:

· Երրորդ՝ B 54 կետը գտնվում է անմիջապես ծնկի ետևի հատվածում: Այս կետի մերսումը հանգստացնում է մկաններն ու մեղմացնում ազդրերի և մեջքի ստորին հատվածի ցավերը:

Այս երեք կետերը պարբերաբար ակտիվացնելը թույլ կտա մեկընդմիշտ մոռանալ հոդացավերի և մեջքի ցավերի մասին:

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

http://med.tert.am/am/news/2016/10/15/keter/24776

Comentarios


bottom of page