top of page

Հակառակորդը շփման գծում կիրառել է «ՍՎԴ» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊԲ

  • Zohrap Amiryan
  • 16 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց: Հյուսիսային և արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (27 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում' http://www.1in.am/2030653.html

Comments


bottom of page