top of page

Հայաստանում բենզինի սակագինն անհամեմատ էժանանալու է|slaq.am

  • Zohrap Amiryan
  • 16 окт. 2016 г.
  • 2 мин. чтения

Վերջին օրերին Հայաստանում նկատվում է բենզինի գնի նվազում: Արդեն Երևանի գրեթե բոլոր բենզալցակայաններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 360 դրամով` նախկին 380 դրամի փոխարեն:

Slaq.am-ը թեմայի շուրջ զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստնաջյանի հետ:

Ինչպես է, որ ամբողջ աշխարհում բենզինի գինը բարձրանում է, իսկ Հայաստանում` նվազում:

-Բնականաբար պետք չէ, որ տարբեր երկրներում ընթացող զարգացումները համեմատել մեր երկրի հետ, որովհետև մեզ մոտ ապրանքների շուկաները, մասնավորպես` այնպիսի ապրանքատեսակները, ինչպիսին բենզինն է, որևէ օրինաչափության չի ենթարկվում` պայմանավորված տնտեսական ազատ մրցակցության բացակայությամբ, այսինքն` գները սահմանվում են ինչպես որ կկամենան ապրանք ներկրողներն ու իրացողները: Սա վերաբերում է բազմաթիվ ապրանքատեսակներին, հատկապես` բենզինին:

Բենզինի գնի նվազումը կարո՞ղ ենք կապել Հայաստանում կառավարության փոփոխության հետ:

-Սա միանշանակ կարելի է կապել նոր կառավարության հետ, քանի որ մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել , որ տվյալ սպառման շուկաներում, ըստ էության, գոյություն ուներ բարձր գին: Տեսեք, նավթի գինն այդքան իջավ ամբողջ աշխարհում, Հայաստանում որևէ փոփոխություն տվյալ ասպարեզում տեղի չունեցավ: Հիմա, եթե մի փոքր փոփոխություն կարող ենք նկատել, ապա դա ուղղակիորեն չենք կարող չկապել նոր կառավարության հետ :

Բնականաբար, կան պրոցեսներ, որոնք նոր կառավարության համար կարող են բարդ լինել, սակայն արդեն գործընթացը սկսված է, դրա նախանշանը հենց բենզինի գնի 20 դրամով նվազումն է:

Ըստ շրջանառվող լուրերի, բենզինի սակագինը կարող է գասնել 280 դրամի, որքանո՞վ դա կարող է իրականությանը համապատասխանել:

-Հետագայի խոսակցությունները` ավելի ցածր գնի վերաբերյալ, նշանակում է` վճառականություն գոյություն ունի հատկապես իշխանությունների կողմից` աստիճանաբար գները դարձնելով իրականությանը համապատասխան: Այսինքն` աշխարհի այլ երկրներում այդ հակառակ պրոցեսի ընթանումը երբևիցե մեզ համար պետք է ապակողմոնորշիչ երևույթ չդառնա: Արդեն իսկ մեզ մոտ այնքան բարձր գին է սահմանված եղել, որ եթե հանկարծ բենզինի գինը հասնի 280 դրամ, ապա այդ պարագայում տնտեսավարող սուբյեկտը` ներկրողը, կունենա մինչև անգամ կես շահույթ:

Քանի որ Հայաստանում ավելի շատ սպառվում է հեղուկ գազը, ապա այդ պարագայում հնարավո՞ր է հեղուկ գազի սակագնին փոփոխություն ևս նկատվի:

-Բենզինը և գազը իրար հետ չափազանց փոխկապակցված են , այսինքն` գների զսպումը, գների ոլորտում միջամտությունը, ըստ էության, հնարավոր չէ կետային լինի, այսինքն` մեկ ապրանքատեսակի վերաբերյալ ու կտրվածքով, բնականաբար հարակից ապրանքները այսպես թե այնպես կրկին պետք է նույն վարքագծի մեջ հայտնվեն ու ակնհայտ է, եթե հիմնական ապրանքատեսակը այնպիսին, ինչպսին բենզինն է` իջնում է, ուրեմն, դրա հետ կապված, մյուս տիրույթներում նորից սակագնի անկում կնակատենք:

Դշխուհի Իսոյան

Commentaires


bottom of page