Հեռախոսը ննջասենյակ տանելն ու դրա խիստ վտանգավոր հետևանքները
- Zohrap Amiryan
- 16 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Այժմ մարդկանց մեծ մասը քնելու ժամանակ բջջային հեռախոսը պահում է ննջասենյակում, իսկ ոմանք նույնիսկ օգտագործում են բջջային հեռախոսը որպես առավոտյան զարթուցիչ: Բայց առողջապահության գծով փորձագետները անհանգստացած են դրա՝ առողջության վրա ունեցած հետևանքներից, գրում է «Դեյլի Մեյլ» լրատվականը: Վերջերս արված հետազոտությունների արդյունքում փորձագետները պարզել են, որ այն խանգարում է մարդու բնականոն քունը և չի թողնում, որ մարդկանց ուղեղը հանգստանա: Բջջային հեռախոսի առկայությունը ննջասենյակում գիշերվա ընթացքում կարող է հանդիսանալ սուր գլխացավերի պատճառ և խաթարել մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ վերականգնողական քնի գործընթացը: Բացի այդ, փորձագետները նաև արգելում են մարդկանց քնելուց մի քանի ժամ առաջ կարդալ բջջային հեռախոսների միջոցով ստացված հաղորդագրություններ կամ կարդալ պլանշետներից և համակարգիչներից, քանի որ դրանք կապույտ լույս են արձակում, ինչը խանգարում է օրգանիզմում մելատոն հորմոնի արտադրմանն, իսկ մելատոնը համարվում է քնի գործընթացը կարգավորող հորմոն:
http://mamul.am/am/news/92777
Comments