Պարզ միջոց, որը 87 %-ով կանխում է մազաթափությունն ու նպաստում է մազերի աճին/tert.am
- Zohrap Amiryan
- 16 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Tophealthylife.com-ը ներկայացրել է կարմիր սոխի օգնությամբ մազաթափությունը կանխող և մազերի աճին նպաստող դեղամիջոց: Մազերի աճի արագությունը կախված է գեներից, սակայն տարբեր արտաքին և ներքին գործոններով պայմանավորված` մազերը հաճախ արագ չեն աճում: Այս պարագայում օգտակար են տնական դեղամիջոցները, որոնց պատրաստման բաղադրատոմսն անցել է սերնդից սերունդ: Կարմիր սոխով տարբերակը բավականին արդյունավետ է: Այն կիրառվում է նաև հոլիվուդյան բազմաթիվ աստղերի կողմից: Հետազոտություններով պարզվել է, որ կարմիր սոխը 87 %-ով կանխում է մազաթափությունը: Մազերի որակի բարելավումը զգացվում է մեկ ամսից: Կարմիր սոխը հարուստ է ծծումբով, որը նպաստում է կոլագենի արտադրությանը, ինչն էլ խթանում է մազերի աճը: Սոխի հյութը օգտակար է գլխամաշկի արյան շրջանառությունը կարգավորելու համար: Սոխի հյութով դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 2-4 սոխ լվանալ, կտրատել և ճզմել` քամելով հյութը: Կարելի է հարել հյութաքամիչով: Ստացված հյութին պետք է ավելացնել 1 թեյի գդալ մեղր և լավ խառնել: Այնուհետև անհրաժեշտ է մերսել գլխամաշկը այս հեղուկով մի քանի րոպե և թողնել այդպես 15-30 րոպե: Եթե չեք շտապում, կարելի է թողնել մինչև 1 ժամ: Այնուհետև պետք է սովորականի պես լվանալ մազերը: Այս գործընթացը պետք է կրկնել ամսական 2-3 անգամ:
http://med.tert.am/am/news/2016/10/16/mazataputun/24806
Comments