Ռուս խաղաղապահներն էին, որ հայերին բռնում ու ադրբեջանցիներին փողով ծախում էին. Արա Պապյան|1in.am
- Zohrap Amiryan
- 16 окт. 2016 г.
- 1 мин. чтения
Միջազգային ճգնաժամային խումբը նախօրեին զեկույց է հրապարակել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որը գրեթե ամբողջությամբ նվիրված է ապրիլյան ռազմական գործողություններին, հետևանքներին և հնարավոր զարգացումներին: Զեկույցի հեղինակները նշում են, որ ռազմական էսկալացիայի վերսկսումը կլինի ավելի կործանարար, քան ապրիլին էր՝ հավանական համարելով, որ կարող են գործի դրվել «երկիր-երկիր» դասի հրթիռներ, իսկ զոհերի թիվը կլինի ավելի մեծ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, իրատեսական համարելով այս կանխատեսումը և ռազմական էսկալացիայի վերսկսումը, «Առաջին լրավական»- ի հետ զրույցում նշեց, որ այն կունենա ավելի ավերիչ հետևանքներ. «Մենք դա տեսել ենք այս հակամարտության տարիների տրամաբանությամբ, երբ ամեն մի փուլում ավելի սաստիկ զենքեր էին կիրառվում»:
Այս զեկույցում նշվում էր, որ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խումբը պետք է ակտիվացնի աշխատանքները ապագայում խաղաղապահ ուժերի տեղակայման համար: Անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը, Արա Պապյանը նշեց. «Մենք տեսել են, որ որևէ տեղ խաղաղապահները չեն կարողացել տեղի բնակչությանը պաշտպանել, նրանց անվտանգությունն ապահովել»:
Արա Պապյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական լարվածության նման լարվածություն որևէ տեղ չկա. «Ադրբեջանն անգամ հայի ազգանունով մարդ չի թողնում մտնի Բաքու, անգամ երեխայի: Պետք է հաշվի առնել նաև այս հոգեբանական գործոնները: Խաղաղապահները որևէ դեր չունեն: Մենք խաղաղապահներին վստահելու որևէ հիմք չունենք: Չմոռանանք, որ խաղաղապահ զորքերով հայերին Շահումյանից կոտորելով վտարեցին, ռուս խաղաղապահներն էին, որ հայերին բռնում և փողով ծախում էին ադրբեջանցիներին»:
Անդրադառնալով Ֆրանսիայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ Արա Պապյանը նշեց, որ առանձնապես մեծ փոփոխություն չի լինի, նրա խոսքով՝ մենք հասել ենք մի իրավիճակի, երբ բանակցություններով խնդիրը չի լուծվում, ոչինչ չի որոշվում:
http://www.1in.am/1959045.html
Comments