Поиск
Ռուս սահմանապահները կրակ են բացել հյուսիսկորեական նավի վրա. կա զոհ և վիրավորներ/mamul.am
- Zohrap Amiryan
- 15 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Ճապոնական ծովում ռուս սահմանապահների` հյուսիսկորեական ձկնորսական նավում ստուգումներ իրականացնելու ժամանակ, հրաձգություն է տեղի ունեցել: Իրավապահների դիտարկման ժամանակ ջրային ռեսուրսների անօրինական պաշար է հայտնաբերվել: ՌԴ ԱՎԾ-ն նշում է, որ նավի անձնակազմն իրեն ագրեսիվ է պահել, փորձել է դիմադրություն ցույց տալ` հրաժարվելով կատարել իրավապահների պահանջները: ԱՎԾ-ն կալանքի տակ է առել մաքսանենգ նավը, իսկ երբ անձնակազմը` շուրջ 48 հոգի, փորձել է դուրս գալ «ՌԴ տնտեսական գոտու» տարածքից, իրավապահները նախազգուշական, ապա` մարտական կրակահերթ են բացել: Նավի անձնակազմից 9 մարդ վիրավորվել է, մեկը` մահացել: Կատարվում է քննություն:
http://mamul.am/am/news/93064
Comments