top of page

Սաուդյան արքայազնը 500 միլիոն եվրոյով գնել է ռուս բիզնեսմենի մեգազբոսանավը (լուսանկար)|mamul.am

  • Zohrap Amiryan
  • 16 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

NYT-ին հաջողվել է պարզել, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդն է գնել է ռուս բիզնեսմենի՝ SPI Group տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Շեֆլերի Serene մեգազբոսանավը: Ինչպես հայտնում է The New York Times-ը, գործարքը կնքվել է դեռ 2015-ին, գումարը կազմել է 500 միլիոն եվրո:

Հաղորդվում է, որ արքայազնը զբոսանավը տեսել է Ֆրանսիայի հարավում հանգստանալու ժամանակ և իր գործակալին ուղարկել՝ գնման շուրջ պայմանավորվելու համար: Կողմերին հաջողվել է համաձայնության գալ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Մեգազբոասանավի երկարությունը 133,9 մետր է: 2016-ին այն համաշխարհային Super Yachts ռեյտինգում զբաղեցրել է 14-րդ տեղը: 2014-ի ամռանն այն վարձակալել էր Բիլ Գեյթսն, ով ընտանիքի հետ անց էր կացնում արձակուրդները Սարդինիայում:

http://mamul.am/am/news/93078

Comments


bottom of page