top of page

Ստրասբուրգում հայերը բողոքի երթ են իրականացրել` ի պաշտպանություն հալեպահայության (տեսանյութ)/ara

  • Zohrap Amiryan
  • 16 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները երթ են կազմակերպել ի պաշտպանություն Հալեպի հայերի: Հայ երիտասարդները անցել են Եվրապառլամենտի, Եվրադատարանի ու Եվրոխորհրադարանի շենքերի դիմացով, նրանք պարզել են «1915-2016. Ցեղասպանությունը շարունակվում է», «Եվրոպան պետք է գործի», «Փրկիր Հալեպը» գրություններով պաստառներ և վանկարկել «Ո՛չ նոր պատերազմներին», «Խաղաղությո՛ւն Սիրիային, Իրաքին և Լիբաբանին», «Խաղաղությո՛ւն Հալեպի հայությանը»:

Երթի մասնակիցները նաև պարզել են Հալեպում սեպտեմբերի 30-ի հրթիռակոծության հետևանքով մահացած հայերի լուսանկարներով պաստառներ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Հայ համայնքին են նաև միացել Ստրասբուրգի ասորիների համայնքի ներկայացուցիչներ:

http://araratnews.am/strasburgum-hayereh-boghokhi-erth-en-irakanacrel-i-pashtpanuthyun-halepahayuthyan-tesanyuth/

Comments


bottom of page