Երեխայի հետ խոսելու և բացատրելու 7 եղանակ, որոնց շնորհիվ փոքրիկն ամեն ինչ կհասկանա առաջին անգամից|Te
- Zohrap Amiryan
- 17 окт. 2016 г.
- 5 мин. чтения

Երեխաները սովորաբար սիրում են չարաճճիություններ անել և մայրիկները ստիպված են լինում մի քանի անգամ կրկնել ամեն ինչ: Սակայն այս ամենն իր պատճառներն ունի, ընդ որում՝ այդ պատճառները բավական շատ են: Հոգեբանները, սակայն ունեն շատ օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին ավելի հեշտ լեզու գտնել երեխաների հետ: Ձեր ուադրությանն ենք ներկայացնում մանկական հոգեբաններ Զարիանա և Նինա Նեկրասովաների «Անվտանգ. ծննդյան օրից մինչև դպրոց» գրքից վերցված 7 խորհուրդ, որոնց շնորհիվ երեխայի դաստիարակությունն ավելի հեշտ ու արդյունավետ կլինի: Որոնք են չհասկանալու պատճառները Երեխաներն իրենց անմահ են համարում, ինչն իրականում այդքան էլ վատ չէ: Սակայն միևնույն ժամանակ նրանցի ոչ մեկը չի հավատում, որ հենց իր հետ կարող է դժբախտություն տեղի ունենալ: Իրականում Հենց սա է այդ թեթևամտության ու անտարբերության պատճառը, որը մեծահասակները հաճախ են նկատում դեռահասի հետ զրուցելիս: Երեխաներն առհասարակ շատ են տարբերվում մեծահասակներից և այդ իսկ պատճառով նրանք հաճախ չեն հասկանում միմյանց կամ լրիվ այլ բան են հասկանում: Պատահում է «հավաքիր սենյակդ» արտահայտությունից հետո երեխան տանջվում է, աշխատում, սակայն արդյունքում մայրը նույն թափթփվածությունն է տեսնում. պարզապես այժմ իրերն այլ դասավորվածությամբ են դրված: Մոր տեսանկյունից սա թափթփվածություն է, սակայն երեխայի կարծիքով անհրաժեշտ ու պետքական (նաև գեղեցիկ) իրերը դարակներում պահելն անիմաստ է: Նույնն է տեղի ունենում, երբ ծնողները փորձում են որևէ բան զգուշացնել, խնդրել կամ համոզել: Մանկական մտածողությունը հստակ է ու գործնական և բարձր վերացական ճշմարտությունները երեխան կհասկանա միայն միջին կամ բարձր դասարաններում: Սա է պատճառը, որ խրատները ու «դասախոսությունները» նրանց հաճախ ձանձրացնում են: Երբեմն երեխաները պարզապես համաձայնվում են ծնողների հետ, սակայն հետո պարզվում է, որ նրանք ոչինչ էլ չեն հասկացել, ինչը զայրացնում է ծնողներին: Այս դեպքում պետք չէ զայրանալ կամ վիրավորվել, քանի որ խելացի երեխաները դա անում են մարդասիրական նկատառումներով: Նրանք կարծում են, որ ծնողները ջանք են գործադրում, ուստի չեն ցանկանում վշտացնել նրանց: Երեխաների հետ հարկավոր է խոսել իրենց լեզվով և նրանք շատ լավ կհասկանան, թե ինչ եք դուք ուզում ասել նրանց: 1. Բացատրել հստակ ու պատկերավոր Առաջին հերթին հարկ է հիշել, որ որպեսզի երեխան լավ հիշի ծնողի խրատները, միայն լսելը քիչ է: Նա պետք է. · տեսնի,
· զգա,
· ընկալի զգայական օրգաններով: Այսպիսով՝ որպեսզի երեխան իսկապես հասկանա, հարկավոր է կերպար ստեղծել և ազդել նրա զգայական օրգանների վրա: Պատկերավոր բացատրել ավելի օգտակար է, քան երկար ճառեր կարդալն ու խոսելը, ընդ որում՝ ոչ միայն փոքր երեխաների համար, այլ նաև դեռահասների, քանի որ պատկերավոր խոսքն անմիջապես ազդում է ենթագիտակցության վրա և հետևաբար այլևս չի մոռացվում: 2. Խաղեր խաղալ Տեղեկատվությունը երեխային հասցնելու լավագույն միջոցը խաղն է: Ընդ որում խաղերն ազդում են այնպես, որ այդ տեղեկությունն ամուր մնում է նրա հիշողության մեջ և «հայտնվում» է անհրաժեշտ պահին: Քանի դեռ երեխան փոքր է, «անվտանգության բոլոր դասերը» պետք է այս կերպ ընթանան՝ խաղերի տեսքով և առանց ձանձրացնելու: Սակայն այս մեթոդը շատ հարմար է նաև մեծ տարիքի երեխաների համար, քանի որ խաղերը նրանց համար նույնքան բնական են, որքան և քայլելն ու շնչելը: Խաղի ժամանակ ցանկացած խորհուրդ այլ կերպ է ընկալվում՝ առանց ներքին դիմադրության, քանի որ դուք այդ պահին հավասար եք, «գործընկերներ» եք, ընկերներ ու համախոհներ: 3. Հեքիաթներ պատմել Երեխային որևէ միտք հասցնելու լավագույն միջոցներից մեկը հեքիաթներն են, որոնցում կան գեղեցիկ կերպարներ: Այդ կերպարները հայտնում են տարբեր հետաքրքիր ու բարդ իրավիճակներում և փորձում են ճիշտ ելքը գտնել, իսկ երեխաները հաճախ այդ կերպարներին անգիտակցաբար նույնացնում են իրենց հետ: 4. Դաստիարակել գործին զուգընթաց Նույնիսկ մեծահասակներն իրենց չսիրած առարկայի քննությունից հետո հաճախ մոռանում են սովորածը, քանի որ այն, ինչն արդեն ձանձրացրել է, դժվար է յուրացվում և չի հիշվում: Երեխաների մոտ էլ է ամեն ինչ նույն կերպ դասավորված և նրանց մեջ էլ է գլուխ բարձրացնում ներքին դիմադրությունը: Երեխայի հետ «անվտանգության դասերը» ցանկալի է անցկացնել. · առանց ձանձրացնելու,
· հետաքրքրություն ու սովորելու ցանկություն առաջացնելով,
· հետաքրքիր, քանի որ որքան հետաքրքիր լինի «դասը», այնքան արագ երեխան այն կյուրացնի: Հարկավոր է բացատրել երեխային այնպես, որ նրա համար հետաքրքիր լինի: Ւհարկե կարելի է նրան նստեցնել ու երկար դասախոսություններ կարդալ, սակայն հնարավոր չէ ստիպել երեխային, որպեսզի նա մեկ ժամ լկի դա: Եթե այդ «դասախոսության» ընթացքում նա ուրիշ կողմ է նայում, կամ որևէ այլ բանով է զբաղված, ապա կարելի է վստահորեն ասել, որ նա վաղուց արդեն մտքերով այդ սենյակում չէ: «Դասախոսությունը» կարելի է կարդալ, եթե դուք. · լավ հռետոր եք և կարողանում եք համոզել,
· անչափ հետաքրքրված եք երեխայի դաստիարակությամբ:
Հարկ է հիշել, որ «դասախոսությունները» նույնիսկ մեծահասակներն են դժվարությամբ յուրացնում, ուստի, ինչպես արդեն նշվել է, հարկավոր է խոսել հստակ ու պատկերավոր: 5. Ցույց տալ, թե ինչպես է պետք ճիշտ անել Եթե ուզում եք, որ երեխան աճի ու զարգանա, ապա պետք է սովորեք դիմակայել հասարակական կարծիքին: Պետք չէ ուշադրություն դարձնել արդեն հնացած կանոններին ու անցորդների կարծիքներին: Ուրիշների հետ համաձայնվելու փոխարեն, շատ ավելի լավ կլինի եթե մարդը մտածի սեփական խելքով և նույնը սովորեցնի իր երեխային: Սակայն մտածել պետք է կամ նախապես, կամ էլ արդեն հետևանքների մասին: 6. Չարաբաստիկ «ոչը» «Չի կարելիին» շատ ծնողներ են ծանոթ, սակայն իրավիճակը շատ ավելի բարդ է «ոչի» և «չ-»-ի հետ, քանի որ մարդիկ ենթագիտակցաբար ոչ մի կերպ չեն ուզում ընդունել այդ արգելքը: Ցանկացած արգելք մարդը թշնամաբար է ընդունում, ուստի լսելու և առավել ևս յուրացնելու համար լուրջ ջանքեր է հարկավոր գործադրել և նույնիսկ քայլել սեփական «չեմ ուզում և չեմ անի»-ի վրայով: Երեխային որևէ բան արգելելուց առաջ ծնողները պետք է հիշեն իրենց և այն, թե ինչպես են իրենք զայրանում տանը կամ աշխատավայրում որևէ արգելքի պատճառով: Երեխաների համար այդ արգելքն ընդունելուն ուղղված ջանքեր գործադրելն ավելի դժվար է, քանի որ նրանք շատ ավելի ազատասեր են: Ստացվում է, որ ծնողների «Ո՛չ, չի կարելի»-ն նրանք չեն լսում, իսկ «Մի՛ արա»-ն հասկանում են «Շո՛ւտ արա»: Նույնն է տեղի ունենում նաև հռետորական հարցերի դեպքում: Ընդ որում՝ դրանք զայրացնում են ոչ միայն երեխաներին, այլև ենթագիտակցաբար նաև այդ հարցը բարձրաձայնող ծնողներին, քանի որ նման հարցերը պատասխան չեն ենթադրում: Հատկապես զայրացնում են դրանք դեռահասներին, ովքեր դրա մեջ տեսնում են և՛ արգելք, և՛ հեգնանք: Ինչ է պետք անել · Արտահայտությունները կազմելիս հարկավոր է խուսափել «ոչ»-ի, «չի կարելի»-ի և «չ-»-ի գործածությունից,
· Անհրաժեշտ է խուսափել հռետորական հարցերից՝ հատկապես վատ տրամադրություն ունենալու դեպքում,
· Բացի այդ, հարկավոր է շատ զգույշ լինել հեգնական արտահայտություններ անելիս, քանի որ դրանք հաճախ ընկալվում են որպես վիրավորանք և զայրացնում է երեխաներին (հատկապես դեռահասներին),
· Եթե «ոչը» խիստ անհրաժեշտ է, ապա հարկավոր է որևէ կերպ «քաղցրացնել» այդ բառը:
· Խոսքը պետք է լինի դրական, հստակ, բարի և առանց հեգնանքի: 7. Կրկնել տարբեր կերպ Ցանկացած նոր տեղեկություն մնում է երեխայի կարճաժամկետ հիշողության մեջ մոտ երեք օր, որից հետո կամ ջնջվում է կամ մնում երեկարաժամկետ հիշողության մեջ և հիշվում երկար տարիներ: Տեղեկատվությունը մնում է հիշողության մեջ եթե. · այն վառ է ու էմոցիոնալ,
· մարդ այն անընդհատ կրկնում է՝ գլխուղեղին հաղոդրելով, որ այն իրեն իսկապես անհրաժեշտ է: Լավագույն տարբերակը կլինի, եթե նոր նյութը յուրացնելուց հետո, այն կրկնվի երեք օր անց, այնուհետև մեկ շաբաթ անց և մեկ ամիս ևս մեկ անգամ: Ընդ որում՝ կրկնությունը պետք է տարբեր կերպ լինի, քանի որ այդպես տեղեկատվությունն ավելի հետաքրքիր ու հիշվող կլինի: Անհրաժեշտ է աստիճանաբար խորացնել գիտելիքները և պարբերաբար վերադառնալ անցածին: Հարկավոր է խոսել ինչպես պարզ բաների, այնպես էլ ավելի բարդ բաների մասին: Երեխան մեծանում է, սակայն կանոնները չեն փոխվում: Դրանք միայն հավելվում են ու ընդլայնվում, ի հայտ են գալիս նոր ենթակետեր, նոր շրջադարձեր, սակայն իմաստը նույնն է մնում: Նյութի աղբյուրը՝ woman-rules.ru
http://med.tert.am/am/news/2016/10/17/dastearakutun/24855
Comentários