Հակառակորդ թիմից է. Նոր Կյանքի գյուղապետն աշխատանքից կազատի միայն մանկապարտեզի տնօրենին|1in.am
- Zohrap Amiryan
- 17 окт. 2016 г.
- 1 мин. чтения
Արարատի մարզի Նոր կյանք գյուղի «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Քնարիկ Ամիրյանի և բոլոր աշխատակիցների անունից տնօրենի դուստր Մարինե Ամիրյանը բաց նամակ է ուղղել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը, հայտարարել է, թե պատրաստվում է աշխատանքից ազատել մանկապարտեզի աշխատակիցներին: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչը հակաօրինական է և համարվում է պաշտոնական դիրքի չարաշահում։
ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց իր պարզաբանումները:
Նա նշեց, որ տնօրենն իր աշխատանքում թերացել է և վատ կառավարում է իրականացրել, հետևաբար կազատվի աշխատանքից, իսկ աշխատակազմը չի փոխվի:
http://www.1in.am/2031563.html
Commentaires