Հինգ պատիժ, որ կարող են կանգնեցնել Պուտինին. Bild
- Zohrap Amiryan
- 17 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Խաղաղ բանակցությունները Սիրիայի հարցով ոչ մի արդյունքի չբերեցին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավիակրի ուղարկումը Միջերկրական ծով հստակ ասում է այն մասին, որ նա հետաքրքրված է ոչ թե դիվանագիտական լուծում գտնելու մեջ, այլ՝ ռազմական հաղթանակի: Այս կապակցությամբ, գերմանական Bild թերթը հինգ հավանական պատիժ է առաջարկում, որոնք, հնարավոր է` կարող էին կանգնեցնել Պուտինին:
Առաջինն «էմբարգոն է հայթեք տեխնոլոգիաների նկատմամբ»: «Առանց արևմտյան տեխնոլոգիաների (օրինակ, IT կառավարման համակարգերի ոլորտում) Ռուսաստանը չի կարողանա ոչ հումք արդյունահանել, ոչ էլ` սպառազինություն ստեղծել»,- գրում է թերթը:
Երկրորդ պատիժը կարող էր լինել հրաժարումը «Հյուսիսային հոսք» գազատարից, որը Ռուսաստանը «պլանավորում է ընդարձակել»: «Պուտինը ֆինանսավորում է իր պատերազմը գազի վաճառքից ստացված եկամուտներով: Մենք պետք է կանխենք նոր գազատարի կառուցումը»:
Երրորդ «տուգանքը» կարող էր լինել այն անձանց ցուցակի ընդլայնումն, ում մուտքը Եվրոմիության երկրներ արգելված է, այդ թվում պարբերականը խորհուրդ է տալիս ներառել այդ ցուցակում այնպիսի խոշոր ընկերությունների ղեկավարներին, ինչպիսիք են «Ռոսնեֆտը» (Սեչին) ու «Գազպրոմը» (Միլեր):
Չորրորդ պատիժը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բոյկոտն է, որը Ռուսաստանն անցկացնելու է 2018թ-ին ու որը «փող ու հեղինակություն» է խոստանում: Բոյկոտն, ընդգծում է պարբերականը, «կրկնակի հարված կհասցներ Պուտինին»:
Եվ վերջապես հինգերորդ՝ Սիրիայում անթռիչք գոտու հաստատումը: Դա ռիսկային քայլ կլիներ ԱՄՆ-ի համար` Ռուսաստանի հետ բախումների հավանականության պատճառով, բայց միևնույն ժամանակ քաղաքական լուծման հիանալի հնարավորություն կարող էր տալ, ասվում է հոդվածում:
http://mamul.am/am/news/93147
Commentaires