top of page

Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը որդու 18-ամյակի առթիվ 12 մլն ռուբլի արժողությամբ խնջույք է կազմակերպել

  • Zohrap Amiryan
  • 17 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ռուսաստանում բնակվող հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը կրտսեր որդու 18-ամյակի առթիվ ճոխ խնջույք է կազմակերպել մոսկովյան Sixty ռեստորանում, գրում է life.ru-ն։

«ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության 57-ամյա ղեկավարը գումար չի խնայել որդուն՝ Սերգեյ Սարկիսով կրտսերին, ուրախացնելու համար՝ նրա ծննդյան տոնի վրա ծախսելով 12 մլն ռուբլի:

Աղբյուրը մանրամասնում է, որ միլիարդատերը միայն 6 մլն ռուբլի վճարել է, որպեսզի ծննդյան օրվա առթիվ ռեստորանն իր դռները փակի նույնիսկ ամենահավատարիմ հաճախորդների առաջ՝ հյուրընկալելով բացառապես հյուրերին: Եվս 5 մլն ռուբլի գործարարը վճարել է երգիչներին՝ Նյուշային, Վալերի Սյուտկինին և Quest Pistols Show խմբին: Հայտնի է, որ սննդի և խմիչքի համար Սարկիսովը վճարել է ավելի քան կես մլն ռուբլի:

Ինչ վերաբերում է հյուրերին, ապա միջոցառմանը ներկա են եղել Մոսկվայի «ոսկյա երիտասարդության» ներկայացուցիչները, որոնց թանկարժեք և շքեղ մեքենաները լուրջ խցանումների պատճառ են դարձել Մոսկվայի կենտրոնում:

Նշվում է, որ խնջույքի ամենահիշարժան պահերից մեկն այն է եղել, երբ Սարկիսովը հյուրերի աչքի առաջ որդու դեմքը մտցրել է տոնական տորթի մեջ:

http://www.tert.am/am/news/2016/10/17/sarkisov-birthday/2165364

Комментарии


bottom of page