top of page

Միջոց, որը կօգնի արագ ու հեշտ մաքրել արյունն ու անոթները. «7 բաժակի» բաղադրատոմսը/tert.am

  • Zohrap Amiryan
  • 17 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Այս պարզ բաղադրատոմսը կօգնի արագ ու հեշտ մաքրել անոթները: Այն բաղկացած է մեղրից, կարմիր գինուց ու հյութերից: Ընդ որում՝ յուրաքանչյուր բաղադրիչից հարկավոր է վերցնել 200 գրամ:

Բաղադրիչները 7-ն են, այդ իսկ պատճառով բաղադրատոմսը կոչվում է «7 բաժակ»: Այս ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները: Խառնուրդը պետք է պահել սառնարանում և ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց 20-30 րոպե առաջ, մեկական ճաշի գդալ:

Բաղադրությունը.

· «Կագոր» գինի,

· գազարի հյութ,

· բողկի հյութ,

· կիտրոնի հյութ,

· ճակնդեղի հյութ,

· սխտորի հյութ (մոտ 15 միջին չափի պճեղ),

· բնական մեղր:

Այս խառնուրդը երիտասարդացնում է օրգանիզմը, բարելավում է առողջական վիճակը, մաքրում է արյունն ու անոթները: Այն բարելավում է արյան ցուցանիշները, բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, ազատում է գլխացավերից, կարգավորում է արյան ճնշումը և մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, աղերից, շլակներից ու տոքսիններից: Ստացված քանակությունը բավարար է մոտ 1,5 ամսվա համար:

Բացի այդ, արյունը մաքրելու համար հիանալի միջոց է լորամրգի հյութը, որն անհրաժեշտ է ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ 100 գրամ: Կուրսը տևում է երեք շաբաթ:

Գազարի հյութը նույնպես մաքրում է արյունը: Այն հարկավոր է խմել ինչպես և լոռամրգի հյութը՝ օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ 100 գրամ: Հարկ է հիշել, որ գազարի հյութը պետք է լինի թարմ քամված:

Շատ օգտակար է նաև կեչու հյութը: Այն ևս արյունն ու անոթները մաքրելու շատ արդյունավետ միջոց է և խորհուրդ է տրվում հասունաժամին խմել մոտ 5 լիտր հյութ:

Սակայն հարկ է հիշել, որ այս կամ այն միջոցը կիրառելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ յուրաքանչյուրի օրգանիզմը յուրահատուկ է և այն, ինչն օգտակար է մեկի համար, կարող է չհամապատասխանել մյուսին:

Նյութի աղբյուրը՝ narodnayamedicina.com

http://med.tert.am/am/news/2016/10/17/hyuter/24825

Комментарии


bottom of page