top of page

Տեղացող ձյան պատճառով Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել է|tert.am

  • Zohrap Amiryan
  • 17 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար: Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում, Ճամբարակում, Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, ժամանակավորապես փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար: Տեղում է թույլ ձյուն, կատարվում են մաքրման աշխատանքներ:

http://www.tert.am/am/news/2016/10/17/Lars/2165608

Comments


bottom of page