Ազգությամբ հայ 3 «օրենքով գողերի», այդ թվում Զապի կարգավիճակը հարցականի տակ է|1in.am
- Zohrap Amiryan
- 18 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Վերջին 2 ամիսների ընթացքում հայազգի 3 «օրենքով գողերի» կարգավիճակ հարցականի տակ է դրվել։
Նրանց թվում է Անդրանիկ Սողոյանը նույն ինքը «Զապ»-ը, Ժիրայր Բրուտյանը, Ժիրո Շահումյանսկին և Արտյոմ Առաքելյանը, նույն ինքը Արտյոմ Լիպեցկին։ Եթե վերջինս քրեական աշխարհի հետ խնդիր է ունեցել Մոսկվայում՝ հոկտեմբերի 13-ին, որի մասին «Փաստինֆո»
–ն արդեն գրել է, ապա առաջին 2-ը՝ Երևանում:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին Երևանում տեղի է ունեցել գողական հավաք, որին ներկա են եղել Ավետիսյան Սուրենը, նույն ինքը Պաշի տղա լենինականցի Սուրոն,Կոբա Ռուստավսկին, ինչպես նաև Անդրանիկ Սողոյանը (Զապ Լենինականսկին), որի ժամանակ բացատրություններ են պահանջել Բրուտյան Ժիրայրից, ով, ըստ որոշ տեղեկությունների, «օրենքով գող» է թագադրվել 2011 թվականին՝ Հայաստանում։ Հավաքի մասնակիցները որոշումը եղել է աներկբա. «оставлен не вором »։ Օրեր անց՝ սեպտեմբերի 10-ին, նույն խնդրի առաջ է կանգնել արդեն Զապը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Comments