Ահա թե ինչը կարող է լինել բերանի տհաճ հոտի պատճառ, իսկ դրանից ազատվելը շատ հեշտ է (տեսանյութ)
- Zohrap Amiryan
- 18 окт. 2016 г.
- 1 мин. чтения
Եթե բերանի խոռոչի հիգիենայի ավանդական ոչ մի միջոց օգուտ չի տալիս, և բերանից անընդհատ տհաճ հոտ է գալիս, հնարավոր է, պատճառը կոկորդի «գարշելի գոյացություններն» են:
Դրանք դեղնասպիտակ գնդիկներ են կաթնաշոռային խտության` շատ տհաճ հոտով: Դրանք` որպես կանոն, առաջանում են կոկորդի և նշիկների խրոնիկ բորբոքումների` տոնզիլիտի հետևանքով: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք միջոցներ` դրանից ձերբազատվելու համար:
1. Ողողումներ սոդայով, աղով ու յոդայով
200 մլ եռացած տաք ջրում խառնեք 0,5 թեյի գդալ սոդա, 0,5 թեյի գդալ աղ, 2-3 կաթիլ յոդ: Ջերմեռանդորեն շփեք կոկորդն այս հեղուկով` գլուխը ետ պահած: Աշխատեք կուլ չտալ:
2. Ողողում օղիով
Շատ էքստրավագանտ, բայց և արդյունավետ միջոց է: Այս պրոցեդուրայից հետո լավ է ղեկին չնստել:
3. Ողողումներ խոտաբույսերով
Խառնեք հավասար քանակությամբ երիցուկի, եղեսպակի և հազարատերևուկների ծաղիկներ, վրան լցրեք 2 ճաշի գդալ եռացած ջուր, թողնել թրմվի և հովացնել` սենյակային ջերմաստիճանի հասցնելով: Թուրմով ողողել կոկորդը:
Ինքնուրույն սեղմել ու դուրս հանել տոնզիլիտային խցանումները ծայրահեղ վտանգավոր է, քանի որ կարող եք վնասել նշիկները: Այս պրոցեդուրայի համար լավ է դիմեք բժշկի:
Այս տեսանյութը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Այն ցույց է տալիս, թե ինչ ախտածին ու գարշահոտ գոյացություններ կարող են թաքնված լինել բորբոքված նշիկներում, որոնց ոչ մի պարագայում չի կարելի անտեսել:
http://mamul.am/am/news/93184
Comments