Ինչ անել քաղցկեղի դեպքում. 5 խորհուրդ բժիշկ-գիտնական Մարկ Հայմանից |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 18 окт. 2016 г.
- 3 мин. чтения

Ներկայումս քաղցկեղը շատ տարածված հիվանդություն է և դրա մասին շատ է խոսվում: Սակայն ցանկացած նոր տեղեկություն այդ սարսափելի հիվանդության մասին կարող է փրկել մարդկային կյանքեր:
Վերջերս ամերիկացի հայտնի բժիշկ ու գիտնական Մարկ Հայմանը հրապարակել է մի սյունյակ, որում ներկայացրել է, թե ինչ կաներ, եթե իր մոտ քաղցկեղ հայտնաբերվեր:
Բժշկի խոսքով՝ խնդիրը նրանում է, որ ժամանակակից բժիշկներն ունեն սխալ ու հնացած կարծիք օնկոլոգիական հիվանդությունների վերաբերյալ:
Բժիշկները սովորել են կտրել ու հեռացնել այն, այրել, թունավերել քիմիաթերապիայով ու թմրանյութերով և ռադիոճառագայթների ազդեցությանը ենթարկել, սակայն դրա առաջացման պատճառները մնում են առանց բուժման:
Սակայն, բարեբախտաբար, կա նաև այլընտրանքային տարբերակ, որը կոչվում է «գործառական բժշկական մոտեցում քաղցկեղին»: Գործառական բժշկությունը հնարավորություն է տալիս բժիշկներին ու հիվանդներին համատեղ աշխատել՝ հիվանդության առաջացման պատճառները վերացնելու համար: Սա նոր հիվանդությունների բուժման ու ախտորոշման անհատական մոդել է, որի գաղափարը շատ պարզ է. հարկավոր է նմուշը հանձնել գենետիկ անալիզի, իսկ բժիշկը կասի, թե ինչ հիվանդությունների հակում ունի հիվանդը: Սա թույլ կտա ավելի ուշադիր լինել և հետագայում խուսափել այդ հիվանդություններից:
Մասնագետների մեծ մասի կարծիքով քաղցկեղն առաջանում է մարդու օրգանիզմում էներգետիկ համակարգի դիսբալանսի հետևանքով: Հիվանդությունն առաջանում է աստիճանաբար, ուստի շատերը երկար ժամանակ ապրում են ուռուցքներով և նույնիսկ չեն էլ կասկածում: Այլ կերպ ասած՝ քաղցկեղը սխալ ապրելակերպի արդյունքն է:
Մի կողմից սա կարող է քաղցկեղի կանխարգելմանի հիանալի միջոց լինել, մյուս կողմից էլ ոմանք կսկսեն մտածել, որ նոր ապրելակերպը կազատի նրանց ուռուցքից, քանի որ մարդու իմունային համակարգը որոշակի պայմանների դեպքում կարող է գտնել ու ոչնչացնել քաղցկեղի բջիջները:
Մարկ Հայմանը ներկայացրել է 5 բան, որ նա կաներ, եթե իր մոտ քաղցկեղ ախտորոշվեր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ 5 կետերը:
1. Դադարել օգտագործել շաքար
Շաքարը սնուցում է քաղցկեղի բջիջները և նպաստում դրանց աճին: Քաղցկեղի զարգացումը կանխելու կամ գոնե վերահսկելու համար հարկավոր է հետևել սննդակարգին ու արյան մեջ ինսուլինի մակարդակին:
Հարկավոր է ուտել մանրաթելերով հարուստ թարմ, ամբողջական, «իրական» մթերք և օգտագործել հնարավորինս քիչ քաղցր, վերամշակված մթերք: Այս կերպ հիվանդը կսնվի, սակայն քաղցկեղի բջիջները՝ ոչ:
2. Բացառել օրգանիզմին անհամապատասխան մթերքը
Այս դեպքում ամեն ինչ անհատական է: Ոմանց օրգանիզմը չի ընդունում գլյուտեն, ոմանց էլ արգելված է կաթնամթերքը: Եթե նման մարդիկ ամեն օր ուտեն հաց կամ խմեն կաթ, իսկ վատ ինքնազգացողությունը համարեն սթրեսի և հոգնածության հետևանք, ապա վաղ թե ուշ կմահանան քաղցկեղից կամ այլ հիվանություններից:
Հարկավոր է ուշադիր լինել օրգանիզմի արձագանքին: Եթե որևէ մթերքից հետո, որը ձեզ դուր չի գալիս, ինքնազգացողությունը վատանում է, ապա անհրաժեշտ է հրաժարվել դրանից:
3. Հոգ տանել օրգանիզմում բորբոքային գործընթացների մասին
Բորբոքումները կարող են հանգեցնել լուրջ քրոնիկ հիվադություններ, այդ թվում նաև քաղցկեղի առաջացման: Սովորաբար դրանք առաջանում են, երբ մարդու մոտ զարգանում է կայունություն ինսուլինի հանդեպ, աուտոիմունային հիվանդություններ կամ ալերգիաներ:
Հոգնածության ու ճնշվածության դեպքում հարկավոր է Օմեգա-3 ճարպաթթվով հարուստ մթերք օգտագործել, որի լավագույն աղբյուրն են կարմիր ձուկն ու կտավատի սերմերը: Այս մթերքը կօգնի օրգանիզմին հաղթահարել բորբոքային գործընթացները:
4. Հոգ տանել աղիների առողջության մասին
Այս դեպքում խոսքը միայն հաստ աղիքի քաղցկեղի զարգացման վտանգի մասին չէ: Ներկայումս գիտնականները փորձում են պարզել, թե արդյուք այն պնդումը, որ քաղցկեղի պատճառ կարող է դառնալ հաստ աղիքի միկրոբիոմը, ճիշտ է: Այլ կերպ ասած խնդիրը կարող է լինել աղիներում բնակվող բակտերիաների մեջ:
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է օգտագործել ավելի շատ պրոբիոտիկներ ու պրեբիոտիկներ (կեֆիր, յոգուրտ): Բացի այդ, օրգանիզմին հարկավոր են նաև ֆիտոնուտրիենտներ (անտառային հատապտուղներ), քրքումին (պարունակվում է քրքումի մեջ) և ռեսվերատրոլ (գինի, խաղող): Սա կօգնի դանդաղեցնել աղիներում բորբոքային գործընթացները:
5. Խուսափել տոքսիններից
Ոչ ոք չի կարող խուսափել տոքսինների վտանգավոր ազդեցությունից: Նույնիսկ նորածինն է արդեն ծնվում միջինում 287 քիմիկատով, որոնք պարունակվում են պորտալարի մեջ և որոնցից շատերը խիստ վնասակար են: Սակայն այդ տոքսինների ազդեցությունը կարելի է նվազեցնել:
Առաջին հերթին հարկավոր է խուսափել պեստիցիդներից, ֆտալատներից, բիսֆենոլ A-ից, հակակրակային նյութերից ու ծանր մետաղներից:
Դրանցից խուսափելու համար պետք չէ գնել պլաստիկե տարրայով ընպելիքներ, ուտել բարդ կիսաֆաբրիկատներ և զբոսնել մեծ քաղաքների կենտրոնում, որտեղ ավտոմեքենաների պատճառով օդում կապարի մակարդակը սովորականից շատ ավելի բարձր է, ինչը խիստ վնասակար է:
Բացի այդ, հարկ է հիշել, որ քաղցկեղը դեռ դատավճիռ չէ: Բավականաչափ ջանքեր գործադրելու դեպքում հիվանդությունը կարելի է հաղթահարել: Սակայն հույսը պետք չէ դնել միայն բժիշկների վրա, այլ հարկավոր է անել ամեն բան՝ բուժման հավանականությունը հնարավորինս բարձրացնելու համար:
Նյութի աղբյուրը՝ lifter.com.ua
http://med.tert.am/am/news/2016/10/18/cancer/24927
Comments