Ինչպես ժամանակին հայտնաբերել նախադիաբետի ախտանշաներն ու վերադարձնել առողջությունը |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 18 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Տարիքի հետ բոլոր մարդկանց մոտ առաջանում է առողջության հետ կապված խնդիրներ: Օրգանիզմը սկսում է այլևս չդիմանալ նախկին ծանրաբեռնվածությանը, սկսում են ցավել հոդերն ու այլն: Իհարկե գոյություն ունեն որոշ տարիքային հիվանդություններ, որոնց դեմ հնարավոր չէ պայքարել: Սակայն գոյություն ունեն այնպիսի հիվանդություններ, որոնց դեմ հնարավոր է պայքարել: Դրանցից է հանդիսանում 2-րդ տիպի շաքարային դիաբետը: Այն բավական տարածված հիվանդություն, որը պայմանավորված է օրգանիզմում գլյուկոզայի պահպանման ու արտազատման հետ: Դիաբետը պահանջում է շարունակական բուժում: Այն կարող է առաջացնել տարբեր տեսակի խնդիրներ ու զագալիորեն բարդացնել մարդու կյանքը: Բարեբախտաբար այս հիվանդության «մոտենալը» հանարավոր է բացահայտել ու կանգնեցնել նրա զարգացումը: Հարկավոր է պարզապես ուշադրություն դարձնել հետևյալ անհանգստացնող ախտանշաններին: Նախադիաբետի ախտանշանները՝ 1. Պարզ տեսողության բացակայություն Նախադիաբետի շրջանում հաճախակի նկատվում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում ու նվազում: Բալանսի խախտումը ազդում է աչքերի վրա` խանգարելով մարդուն ֆիքսել տեսողությունը անգամ ակնոցների օգնությամբ: Արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումը թույլ կտա նվազեցնել տեսողության հետ կապված խնդիրների դրսևորումը: 2. Չափից շատ ծարավելը Մարդկանց հարկավոր է ամեն օր օգտագործել բավարար քանակությամբ ջուր, որոը թույլ կտա պահպանել օրգանիզմի ջրային բալանսը: Սակայն, եթե նկատում եք, որ ծարավի զգացողությունը ոչ մի կերպ չի նահանջում, ապա դա կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմը փորձում է կարգավորել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ: Եթե արյան մեջ շաքարի մակարդակը շատ բարձր է, ապա միզարձակման պրոցեդուրան կարող է ավել հաճախակի բնույթ կրել: 3. Երկար ապաքինվող վերքեր ու վնասվածքներ Գլյուկոզայի բարձր մակարդակը կարող է արյունը դարձնել ավելի խիտ և դանդաղեցնել նրա շրջանառությունը: Դա կարող է դրսևորվել անդադար սառը ձեռքերով ու ոտքերով, վերջույթների ծակծկոցներով: Այն կարող է նաև երկարացնել վերքերի և անգամ անշան վնասվածքների ապաքինումը(հատկապես ձեռքերի ու ոտքերի վրա): 4. Մաշկի մգացում
Նախադիաբետի դասական ախտանշաններից մեկը ուղղակի կապ ունի մաշկի բջիջների հետ: Շաքարի բարձր մակարդակը արագացնում է բջիջների տրոհումը: Մասնագետները խորհուրդ են տալիս մանրակրկիտ ստուգել թևատակերը, եղունգների կորությունը և մաշկի գույնից տարբերվող հատվածների առկայությունը: Մարմնի այդ շրջանների մուգ հատվածները կարող են լինել նախադիաբետի ախտանշաններից մեկը: Ինչպես պայքարել նախադիաբետի ախտանշանների դեմ 1. Խորհրդակցել բժշկի հետ Նշված ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ: Մասնագետը կնշանակի արյան անալիզ, որը թույլ կտա ստուգել արյան մեջ շաքարի մակարդակն ու պարզել դիաբետի զարգացման հավանականությունը: Բժիշկները նաև կօգնեն ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական վարժությունների ընտրության հարցում: 2. Հրաժարվել քաղցրավենիքներից Մասնագետները խորհուրդ են տալիս վերոթվարկյալ ախտանշանների առկայության դեպքում անմիջապես կրճատել սննդակարգում քաղցրավենիքի օգտագործումն ու հոգ տանել առողջության մասին: Մասնավորապես սննդակարգից հանել քաղցր թխվածքներն ու այն մթերքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար ու ածխաջրեր: 3. Սննդակարգի մեջ ընդգրկել հնարավորինս շատ ամբողջական ձավարեղեն Փոխարինել շաքարի պարունակությամբ բոլոր վնասակար մթերքները օգտակար ամբողջական ձավարեղենով, որոնք կարող են կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Նախաճաշին օգտագործել ամբողջական հատիկից վարսակի շիլա (ոչ արագ պատրաստման) թարմ մրգերով, իսկ ճաշին ու ընթրիքին ամբողջական ցորենի ալյուրից պատրաստված հաց ու շիլա: Վերջերս կատարած հետազոտությունների արդյունքների համաձայն նման մթերքները օգնում են ակտիվացնել ինսուլինի արտազատումը, որը պատասխանատու է արյան մեջ շաքարի կարգավորման համար: 4. Սննդամթթերքի օգտակարության վերաբերյալ նշումներ կատարել Շատերը չեն էլ մտածում այն մասին, թե որքան վնասակար մթերք են նրանք օգտագործում: Փորձեք գրառել բոլոր այն մթերքները, որոնք օգտագործում եք օրվա ընթացքում: Դա կօգնի բացահայտել այն մթերքները, որոնցում թաքնված շաքարի մակարդակը բարձր է: Լավ կլինի իրականացնեք նաև կալորիաների և մթերքների մեջ շաքարի քնակության հաշվարկում, որպեսզի օրական անհրաժեշտ կալորիաների քանակությունը չգերազանցի 2000- 2500 կալորիան, իսկ շաքարի քանակությունը՝ 25 գրամը:
Աղբյուրը՝ gogetnews.info
http://med.tert.am/am/news/2016/10/18/naxadiabet/24963
Comments