top of page

Ինչպես մաքրել օրգանիզմը մակաբույծներից. բաղադրատոմսեր| Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 18 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Օրգանիզմը մակաբույծներից մաքրելու լավագույն եղանակը 21 օր օշինդր (полынь горькая) և մեխակ ընդունելն է:

Բաղադրատոմսը.

Բույսերը սրճաղացով մանրացնել (առանձին-առանձին) և անմիջապես լվանալ սրճաղացը, քանի որ խոտաբույսերն ունեն շատ ուժեղ հոտ:

Մանրացրած խոտաբույսերը հարկավոր է ընդունել օրական մեկական թեյի գդալ (մեծահասակները լիքը թեյի գդալ, երեխաները ոչ շատ լիքը) անմիջապես ընթրիքից առաջ, քանի որ մակաբույծներն ակտիվանում են գիշերվա ժամերին: Սկզբում հարկավոր է ընդունել օշինդրը, այնուհետև՝ մեխակը, իսկ բույսերից հետո խմել նաև մեկ բաժակ ջուր (կարելի է մեղրաջուր), քանի որ դրանք շատ դառն են և ունեն սուր համ:

Օշինդը կոչնչացնի հասուն մակաբույծներին, իսկ մեխակը թրթուռներն ու ձվերը:

21-օրյա կուրսից հետո բույսերը կարելի է ընդունել 3 օրը մեկ՝ կանխարգելիչ նպատակներով: Բույսերը պետք չէ թրմել, այլապես դրանք կկորցնեն իրենց օգտակար հատկությունները:

Արդեն երկու շաբաթ անց կարելի է նկատել զգալի դրական փոփոխություններ, սակայն 21 օրից ավել պետք չէ խմել, քանի որ կան մակաբույծներ, որոնց պետք չէ օրգանիզմից դուրս բերել:

Օրգանիզմն այս կերպ մաքրելու ընթացքում խորհուրդ չի տրվում ընդունել օգտակար բակտերիաներ պարունակող միջեցներ, քանի որ օշինդրը կոչնչացնի նաև այդ բակտերիաները: Օգտակար բակտերիաներ ու ցուպիկներ կարելի է օգտագործել միայն մեկ օր դադարից հետո:

Օշինդրն ու մեխակը հարկավոր է ընդունել միայն չոր վիճակում (դնել բերանի մեջ ու ջուր խմել):

Բացի այդ կարելի է նաև նույն կերպ մանրացնել 3 թեյի գդալ օշինդրը, 2 թ.գ. մեղվամուշկն (пижма) ու 1 թ.գ. մեխակը, խառնել դրանք և ընդունել սկզբում թեյի գդալի ծայրով, իսկ մեկ շաբաթվա ընթացքում չափաբաժինը հասցնել կես գդալի: Այս խառնուրդը հարկավոր է ընդունել երեկոյան՝ ուտելուց առաջ սոված փորին և խմել մեկ բաժակ ջուր:

Աս բաղադրատոմսն ազդում է մակաբույծների էլ ավելի շատ տեսակների վրա, քանի որ բացի նախորդի բաղադրիչներից, պարունակում է նաև մեղվամուշկ:

Նյութի աղբյուրը՝ «Наслаждаться здоровьем.» ֆեյսբուքյան էջ

http://med.tert.am/am/news/2016/10/18/makabuycner/24938

Comments


bottom of page