Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն․ Ալիևի հարցազրույցը «Россия сегодня»-ին|ter
- Zohrap Amiryan
- 18 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:
«Խելամիտ փոխզիջումը հնարավոր է. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, նրանց կենսագործունեության, ինքնավարության ապահովում, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային նախագծերի իրականացում: Եվ երկու ժողովուրդների միջև խաղաղ փոխգործակցություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի սահմաններից դուրս տարածքների ազատագրման պայմանով. ահա այսպես ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»,- ասել է նա:
Ընդ որում՝ նա նշել է, որ «Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախության տրամադրմանը», փոխանցում է ria.ru-ն։
«Բայց կարող է լինել փոխզիջում տեղական ինքնավարության, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցերի շուրջ, ապագայում, եթե մենք պայմանավորվենք, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:
http://www.tert.am/am/news/2016/10/18/baku/2166243
Kommentarer