ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ մարզերում ձյուն է տեղում
- Zohrap Amiryan
- 18 окт. 2016 г.
- 1 мин. чтения

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Լոռու և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի, Մարալիկի և Արթիկի տարածաշրջաններում և Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Դժվարանցանելի են Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կմ-ը (Չայնիի հատված), Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան (Զանգերի հատված) ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Դիլիջանի ոլորանները, Պուշկինի և Վարդենյաց լեռնանցքները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, տեղում է ձյուն իրականացվում են մաքրման աշխատանքներ:
http://www.tert.am/am/news/2016/10/18/roads/2165946
Commentaires