top of page

Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

  • Zohrap Amiryan
  • 18 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-ին էապես չի փոխվի, 20-22-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում` Հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Comentários


bottom of page