top of page

Ով էր ողբերգական վթարի երիտասարդ զոհն, ու ում էր պատկանում Mercedes Sprinter-ը. մանրամասներ/mamul.am

  • Zohrap Amiryan
  • 18 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

mamul.am-գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցելԿոտայքի մարզում: Վարսեր գյուղի գյուղապետը` Զավեն Հարությունյանը,MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ավտովթարի հետևանքով մահացել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: «Mercedes Benz Sprinter ավտոմեքենան պատկանել է Վարսեր համայնքի ղեկավարի թեկնածու 47-ամյա Հուսիկ Սեդրակյանին, իսկ ղեկին եղել է նույն գյուղի բնակիչ 50-ամյա Գագիկ Ստեփանյանը: Մեզ մոտ հոկտեմբերի 23-ին պետք է կրկնակի ընտրություններ տեղի ունենան, Հուսիկն էլ թեկնածուներից մեկն է։ Որպես թեկնածու՝ որոշել է քարոզարշավի ընթացքում իր անձնական մեքենայով ուսանողներին տանել-բերել, երկրորդ օրն էր, որ ուսանողներ էին տեղափոխում, այն էլ այս դժբախտ դեպքը պատահեց»,-ասաց գյուղապետը: Խոսելով մահացած 18-ամյա աղջկա մասին` գյուղապետը տեղեկացրեց, որ բազամազավակ ընտանիքից է. «Հռիփսիմեն սովորում էր ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետում, եղբայրն էլ սովորում է բժշկական քոլեջում, ի դեպ, նա էլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Komentarze


bottom of page