top of page

Տրոյական ձիեր էլ ստացաք, ի՞նչ եղավ. Արմեն Ռուստամյանի կոշտ հարցադրումը ընդդիմությանը/1in.am

  • Zohrap Amiryan
  • 18 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

«Հսկայական փոփոխությունը բերել է նրան, որ առաջին անգամ մեր երկրում իշխանությունը չի կարողացել մեծամասնություն ունենալ, և սա համարում եք հետընթա՞ց: Եթե ախտաճանաչումը ճիշտ չանենք, լավին էլ վատ ասենք, մենք ոչ մի տեղ չենք հասնի: Գոնե եկեք փայփայենք այն, ինչ դրական Է: Ես համարում եմ, որ Սահմանադրության առաջին քննությունը դրական, պոզիտիվ արդյունք է արձանագրել: Իշխանափոխության հնարավորություն է ունեցել ընդդիմությունը առնվզան Վանաձորում: Ինչպե՞ս եղավ, որ այդ հնարավորությունը չօգտագործվեց. տարբեր պատճառներ կան»: Այս մասին ԱԺ այսօրվա արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Դուք կարող է տրոյական ձի էլ եք ստացել ձեր ցանկերի մեջ, հիմա զարմացել եք, որ Տրոյան ընկե՞լ է: Տրոյական ձիեր էլ ստացաք, ստացաք և այդ մարդիկ, ըստ էության, կարող է չեն էլ դավաճանել, որովհետև կարող են ասել՝ ես ի՞նչ եմ արել, ես երդում չեմ տվել, որ պիտի ծառայեմ ձեզ անվերապահորեն, ես գնացել եմ իմ խնդիրներն եմ լուծել՝ այս փուլում օգտագործելով իմ հնարավորությունները»,- իր կոշտ հարցադրումնն ընդդիմությանն ուղղեց Արմեն Ռուստամյանը և հավելեց. «Անձանց որս եք կատարում, ինչպես ցույց տվեցին այդ ընտրությունները, բայց այդ անձանց որսի ձևերին բոլորից լավ տիրապետում են իշխանությունները: Բա մտել եք այդ խաղադաշտ ու հենց այդտեղ էլ պարտվել եք»:

http://www.1in.am/2031987.html

Comments


bottom of page