top of page

Թուրք հայտնի բռնցքամարտիկը հայհոյել է իր ազգակիցներին

  • Zohrap Amiryan
  • 19 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

«Survivor» հեռուստանախագծի հաղթող, թուրք հայտնի բռնցքամարտիկ Աթաքան Արսլանը «Թուրք ժողովրդին ի՞նչ ուղերձ կհղեք» հարցին ի պատասխան` հայհոյել է իր ազգակիցներին:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler.com լրատվական կայքին բարձրացած աղմուկից հետո Արսլանը սոցցանցերում կատարած գրառմամբ կտրականապես հերքել է այն փաստը, թե հայհոյանքն ուղղված է թուրք ժողովրդին: Նա նշել է, որ կրած ականջակալների պատճառով սխալ է հասկացել հարցն ու իր ժողովրդին հայհոյելու նպատակ չի ունեցել:

Սակայն թուրքական Kanal D հեռուստաընկերության հեռարձակած չմոնտաժված տեսանյութում երևում է, որ ականջակալները չեն խանգարում Արսլանին, և վերջինս լավ լսում է հարցը, որի հետևանքով էլ թուրքական մեդիադաշտում կրկին թեժացել են թեմայի վերաբերյալ քննարկումները:

http://armedia.am/arm/news/40815/turq-haytni-brncqamartikyhayhoyel-e-ir-azgakicnerin.html

Comments


bottom of page