top of page

ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է

  • Zohrap Amiryan
  • 19 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Համայն աշխարհին՝ թուրքին ու հրեային, ռուսին ու պարսիկին, վրացուն ու գերմանացուն, ֆրանսիացուն ու անգլիացուն, ամերիկացուն ու իտալացուն, արաբներին ու մյուս բոլորին. • Հայաստանը աստվածային արարչության վայրն է: • Հայը մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է: • Հայը մարդկային քաղաքակրթության ստեղծողն ու տարածողն է աշխարհում: • Հայը Արարիչ Աստծո առաքյալն է Երկիր մոլորակի վրա և գործում ու ապրում է նախախնամության ծրագրով: Այս կարգավիճակները Հայը կրել է բազում հազարավոր տարիներ և այսուհետ ևս շարունակելու է Աստծո նախախնամությամբ ծրագրածի իրականացումը: Բազում հազարամյակների ընթացքում Հայը չի փոխել ու չի փոխելու իր աստվածատուր ապրելակերպը: Սա թող իմանան նրանք, ովքեր փորձում են ճնշել Հային ու իրենց պիղծ ու կեղծ «արժեքները» պարտադրել: Դա երբե՛ք չի լինելու: Դուք Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում: Հայը շարունակելու է. • Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ պաշտպանել իր Հայրենիքը: • Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ պաշտել իր Աստծուն: • Իր մարմնի, հոգու ու մտքի ողջ զորությամբ սիրել ու խնամել իր ընտանիքը: Սրանք են մեր գոյության անխզելիության հիմքերը: Հայը եղել է, կա և լինելու է իր տեսակի մեջ: Տարածեք, թարգմանեք, հասցրեք, հասկացրեք բոլորին...

Համլետ Մարտիրոսյան

Comments


bottom of page