top of page

Օմեգա-3 դեֆիցիտի ամենաակնհայտ ախտանշանները |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 19 окт. 2016 г.
  • 3 мин. чтения

Մերիլենդի համալսարանի մասնագետների կողմից կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա -3 ճարպաթթուները նվազեցնում են բորբոքումներն ու կարող են կրճատել քրոնիկ մի շարք հիվանդությունների՝ սրտի, քաղցկեղի և արթրիտի առաջացման հավանականությունը: Օմեգա -3 ճարպաթթունները համարվում են ճանաչողական ու վարքային ունակությունների ապահովման համար անհրաժեշտ բաղադրիչ: Օմեգա-3 ճարպաթթուները կարևոր նշանակություն ունեն մարդու օրգանիզմի զարգացման ու ֆունկցոնալության համար: Տարբերվում են 2 տեսակի Օմեգա-3 ճարպաթթուներ՝ DHA և EPA ՝ որը հիմնականում առկա է ձկան որոշ տեսակների մեջ և АЛК(Ալֆա լինոլենաթթու), որը հիմնականում առկա է տարբեր բուսական աղբյուրների մեջ: Օմեգա-3 դեֆիցիտի ախտանշանները կարող են տարբեր լինել, Ձեզ ենք ներկայացնում ամենաակնհայտները. 1. Դեպրեսիա Հետազոտողները բացահայտել են, որ այն երկրների բնակիչները, որտեղ մթերքները հարուստ են Օմեգա-3-ով ավելի քիչ են հակված դեպրեսիայի: Պատճառը հանդիսանում է այն փաստը, որ Օմեգա-3-ը բավականին բարձր է կոնցենտրացվում ուղեղում և կարգավորում է ուղեղի նյարդային գործունեուոթյունը: Բացի այդ, այդ ճարպաթթուն հանդիսանում է ուղեղի նեյրոմեդիատոր սերոտոնինի անհրաժեշտ բաղադրիչը, որը հանդիսանում է տրամադրության յուրովի կարգավորիչ միջոց: 2. Բորբոքումներ և արթրիտ Նոր հետազոտությունները ապացուցել են, որ օմեգա-3-ը պարունակում է հակաբորբոքային հատկություներ: Ամերիկյան առողջապահության ինստիտուտի կողմից իրականացված հետազոտություներին մասնակցել են 125 կամավորներ, որոնք ամեն օր ընդունել են օմեգա-3: 75 օր օգտագործելուց հետո մասնակիցներից 60%-ի մոտ նկատվել են հոդային ցավերի զգալի կրճատում: 3. Քաշի ավելացում Օմեգա-3-ը նպաստում է բջիջների նյութափոխանակության ու ակտիվության բարձրացմանը: Սննդակարգում օմեգա 3-ի դեֆիցիտը կարող է նվազեցնել նյութափոխանակությունն ու ավելացնել քաշը: Որպեսզի հնարավոր լինի խուսափել այդ ամենից, հարկավոր է ապահովել օմեգա 3-ի անհրաժեշտ քանակությունը օրգանիզմում:

4. Սրտի հիվանդություններ Հարվարդի հանրային առողջության դպրոցի մասնագետների կողմից կատարված հետազտությունները ցույց են տվել, որ սրտի հիվանդություններից մահացող մարդկանց 40 %-ի մոտ առկա է եղել «վատ» խոլեստերինի մարձր մակարդակ: Օմեգա 3 ճարպաթթուները արդյունավետ կերպով իջեցնում են օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակրդակը: Բացի այդ, օմեգա 3-ն օգնում է նվազեցնել օրգանիզմի բորբոքային պրոցեսները, իջեցնել զարկերակային ճնշումը, նվազեցնել արյան մակարդումը: Իսկ դրանք այն 3 հիմնական կարևոր գործոներն են, որոնք կարող են նվազեցնել սրտային հիվանդությունների, այդ թվում նաև սրտի հիվանդության առաջացման հավանականությունը: 5. Ուսուցման հետ կապված դժվարություններ Օմեգա 3-ը նպաստում է նեյրոնների նորմալ ֆունկցոնալությանը: Այդ ճարպաթթունների դեֆեցիտի դեպքում, ուղեղին և նյարդային բջիջներին շրջապատող քիմիական նյութերը ճնշում են նեյրոնների գործունեությունը, որն էլ և կարող է հանգեցնել ուսման մեջ դժվարությունների և նոր ինֆորմացիայի մտապահման հետ կապված խնդիրների առաջացման: 6. Անառողջ մաշկի գույն Օմեգա 3-ը թույլ է տալիս մաշկին կլանել օգտակար նյութերն ու արտանետել մթերքների մնացորդները, որոնք վնասակար են օրգանիզմի համար: 7. Հիիշողության կորուստ Մասնագետները իրականացրել են հետազոտություն, որին մասնակցել են 55 և ավելի բարձր տարիքում գտնվող և հիշողության կորստով տառապող մարդիկ: Մասնակիցներին բաժանել են 2 խմբի: 1-ին խումբը 6 ամիս շարունակ ընդունել է օմեգա 3 ճարպաթթու, իսկ մյուսը՝ պլացեբո: Արդյունքում 1-ին խմբի մասնակիցների մոտ դրական արդյունքը 2 անգամ ավելի բարձր է եղել քան 2-րդ խմբի մասնակիցների մոտ: 8. Իմունային համակարգ Օմեգա 3-ի օգտագործումը զգալիորեն բարելավում է իմունային համակարգի աշխատանքը: Օմեգա 3 ճարպաթթուները արտազատում են ֆոսֆոլիպիդներ, որոնք հանդիսանում են էյկոզանոիդների՝ (հորմոնանման նյութ, որը ատադրվում է բջիջներում և նրանց որոշ մասը կարևոր դեր են կատարում իմունային համակարգի ամրապնդման գործընթացում, մասնավորապես կանխում են թրոմբների ձևավորումն ու թուլացնում են ցավը ) գործունեության համար անհրաժեշտ կառուցողական բլոկ: Առանց օմեգա 3-ի լիարժեք օգտագործման մարդիկ ավելի հակված են լինում հիվանդանալու քան որ այդ դեպքում մարդու օրգանիզմը չի արտադրում բավարար քանակությամբ էյկոզանոիդներ: Ձուկն ու ձկան յուղը հանդիսանում են օմեգա 3-ի լավագույն աղբյուրը: Սաղմոնը, սկումբրիան պարունակում են DHA և EPA Омега-3-ների բարձր պարունակություն: Բուսական մթերքները, այդ թվում նաև կտավատի սերմը, կանաչին, լոբին, կաղամբը ևս հանդիսանում են հիանալի աղբյուր: Օմեգա 3 պարունակում են կտավատի յուղը, բռոկկոլին, չինական կաղամբը, բրյուսելյան կաղամբը, սպանախը, դդումը, գունավոր կաղամբը , եղեսպակի սերմերը, կանեփի յուղ և այլն:

Աղբյուրը՝ www.powerofpositivity.com

http://med.tert.am/am/news/2016/10/19/omega-3/25032

Comments


bottom of page