Поиск
«Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ վերագործարկենք». վարչապետ
- Zohrap Amiryan
- 20 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստի ընթացում տեղեկացրել է, որ ԱՊՀ պետությունների ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է լինելու: Նրա խոսքով` համաձայնագիրը հնարավորություն կստեղծի տեղական արտադրողներին ինտերգրվել ավտոմոբիլաշինության գործընթացներին: Վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթանալով նախագծին` կատակել է. «Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ աշխատեցնենք նորից»: ««Երազ» գործարան չեմ իմանում, բայց որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքների առաջարկություններ ստացել ենք»,- պատասխանել է նախարարը:
http://mamul.am/am/news/93325
Comments