Wikileaks-ը հրապարակել է Հիլարի Քլինթոնի աշխատակազմի նամակագրությունը Հայոց ցեղասպանության մասին.ter
- Zohrap Amiryan
- 19 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Wikileaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության հերթական մասը, որում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին քննարկումները: Ինչպես հայտնում են Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբից, նամակը գրվել է 2015-ի ապրիլի 19-ին և ուղղված է եղել Քլինթոնի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Ասլլիվանին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ուրբաթ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրն է: Ենթադրում եմ, որ հայկական խմբերը սպասում են որևէ հայտարարության կամ նշանի, որ նա (Քլինթոնը` խմբ.) կարտասանի «ցեղասպանություն» բառը, եթե ընտրվի որպես նախագահ: Որպես սենատոր և թեկնածու նա միանշանակ դիրքորոշում է ունեցել ցեղասպանության ճանաչման հարցում: Որպես պետքարտուղար նա չի օգտագործել եզրույթը, սակայն կենտրոնացել է Թուրքիայի և Հայաստանի միջև հետագա հաշտեցման վրա: Սպիտակ տունը խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց մինչ օրս: Ներկայում ներքին քննարկում է տեղի ունենում այդ դիրքորոշումը փոխելու շուրջ` 100-րդ տարելիցի առթիվ: Սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք չեն փոխի: Երկու հարց. Համաձա՞յն եք, որ նա պետք է որդեգրի այն դիրքորոշումը, որն ուներ որպես սենատոր և թեկնածու, թեև դա չի արել որպես պետքարտուղար: Համաձա՞յն եք բոլորդ, որ մենք պետք է պարզապես սպասենք, քանի դեռ մեզ հարց չի ուղղվել, և որևէ նախաձեռնող քայլ չանենք: Ներեցեք ձեզ այս հարցով անհանգստացնելու համար, սակայն, ինչպես գիտեք, այս հարցը կարևոր է ամերիկահայերի համար»:
Comentários