Արտահայտություններ, որոնք տղամարդիկ տանել չեն կարողանում
- Zohrap Amiryan
- 20 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Երբեմն կանայք տղամարդկանց հետ շփվելու ժամանակ արտահայտություններ են օգտագործում, որոնք առաջին հայացքից վիրավորական չեն: Ընտանեկան թերապևտները պնդում են, որ իրականում դրանք կարող են լինել ամենասարսափելի բառերը, որոնք տղամարդը լսում է իր ընտրյալից:
AdMe.ru-ն պատմել է, թե որ արտահայտություններն են իջեցնում տղամարդկանց ինքնագնահատականը:
«Լավ, ավելի լավ է` ինքս անեմ»
Եթե տղամարդուն խնդրել եք օգնել ձեզ, ապա տվեք նրան այդպիսի հնարավորություն: Մի շտապեք դիմել ուրիշի օգնությանը կամ ասել, որ ինքներդ ամեն ինչ կանեք. նման արտահայտությունն իջեցնում է նրա ինքնագնահատականն ու ստիպում մտածել, որ ինքը, ձեր կարծիքով, ոչ մի բան չի կարող անել, և դուք նրա կարիքը չունեք:
«Կարող էիր կռահել…»
Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ տղամարդկանց մեծամասնությունը չի հասկանում ակնարկները. ուղիղ ասեք, թե ինչ եք ուզում նրանից:
«Պետք է խոսենք»
Առաջին հայացքից անմեղ թվացող այս արտահայտությունն իրականում սարսափելի է տղամարդկանց համար, քանի որ այն լուրջ խոսակցություն, բողոքներ ու քննադատություն է ավետում:
«Տղամարդ եղիր»
Երբեք մի օգտագործեք այս արտահայտությունը, քանի որ դա կոպիտ հարձակում է նրա ինքնության վրա և արտահայտում է ձեր կասկածը նրա տղամարդկության մեջ:
«Հավաքիր քո հետևից: Ես քո մայրիկը չեմ»
Կարելի է ավելի նրբանկատ գտնվել և ուրիշ կերպ նրան համոզել իր հետևից հավաքել իրերը: Ասելով, որ նա մինչ այժմ իր մոր կարիքն ունի, ձեզանից անկախ հիշեցնում եք, թե ինչ լավ էր նա իրեն զգում իր ծնողի հետ:
«Էլի՞ ես ընկերներիդ հետ գնում»
Մի մտածեք, որ ընկերների հետ հանդիպելը կարող է ինչ-որ կերպ խանգարել ձեր հարաբերություններին: Տղամարդիկ իրար հետ սրտանց շփվելու կարիք ունեն, ինչը ձեզ էլ է օգուտ բերում. տղամարդկային շփումից «կշտանալով»` նա կկարոտի ձեզ:
«Կարծում ես` նա լավի՞կն է»
Այս հարցը տալով` դուք նրան անհարմար իրավիճակի մեջ եք գցում: Տղամարդիկ ամեն դեպքում նկատում են գեղեցիկ կանանց, ու հնարավոր է, որ ձեր հարցը լսելուց առաջ նա արդեն նկատել է ձեր մատնանշած կնոջը: Այս հարցից հետո նա ստիպված կլինի որոշել` ինչպես հայտնել ձեզ, որ կինը գեղեցիկ է, բայց նա սիրում է ոչ թե նրան, այլ ձեզ:
«Վայ, ինչպիսի փորիկ»
Պետք է զգուշությամբ նշել նրա արտաքինի փոփոխությունները, կարիք չկա ամեն ինչի մասին բարձրաձայն խոսել: Ավելի լավ կլինի համատեղ զբաղվել սպորտով կամ ուղղակի զբոսնել:
«Երբեք մի… դու պետք է… »
Անիմաստ է նախատել տղամարդուն ու ասել, որ նա երբեք չի լվանում սպասքը, չի թափում աղբը, երեխաներին դպրոց չի տանում, և այլն. դա չի փոխի իրավիճակը դեպի լավը: Նրան դրական փոփոխությունների դրդելու համար ավելի լավ է զգուշորեն խնդրել նրան օգնել ինչ-որ գործում ու այնուհետև շնորհակալություն հայտնել. այս դեպքում կարելի է ակնկալել, որ նա նորից կօգնի ձեզ:
Comentarios