Կրունկների ճաքերից ազատվելու 3 պարզ միջոց. Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 19 окт. 2016 г.
- 2 мин. чтения

Ճաքեր կարող են հայտնվել մարդու մարմնի ցանկացած հատվածում, սակայն առավել հաճախ դրան հակված են մեր կրունկները: Դա բացատրվում է նրանով, որ ոտնաթաթերը մեր մարմնի առավել շատ ծանրաբեռնված հատվածներն են: Չոր մաշկը հանդիսանում է կրունկների ճաքերի առավել տարածված պատճառներից մեկը: Կրունկների ճաքերը վտանգավոր ու ցավոտ չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ճաքերը շատ խորն են և որպես կանոն, նրանք դառնում են շատ ցավոտ և մաշկը սկսում է արնհոսել:
Ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում կրունկների ճաքերից ազատվելու 3 պարզ միջոցներ:
1.Ձիթայուղ Բամբակյա դիսկի վրա քսեք ձիթայուղ և մերսող շրջանաձև շարժումներով(10-15 րոպե) այն քսեք կրունկներին: Այնուհետև 1 ժամ կրեք բամբակյա գուլպաներ: Կարող եք օգտագործել նաև այլ տարբերակ. շշի մեջ խառնեք 1 ճ/գ ձիթայուղ, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ նարդոսի յուղ և նույն քանակությամբ ջուր: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում շշի պարունակությունը լավ թափահարել:
2. Կիտրոնի հյութ
Բացի իր մի շարք օգտակար հատկությունների, կիտրոնի հյութը օգտագործվում է որպես սպիտակեցնող միջոց և նաև որպես կրունկների ճաքերի բուժիչ միջոց: Կիտրոնի հյութը հիանալի հեռացնում է մաշկի մահացած բջիջները և արդյունքում մնում է փափուկ ու հարթ մաշկը: Գոյություն ունեն մի շարքմեթոդներ, որոնց օգնությամբ հնարավոր է բուժել ճաքած կրունկները: Օրինակ կարող եք կիտրոնը բաժանել 2 մասի, շփեք(5 րոպե) այն կրունկի վրա այնպես, որ սեղմելու ժամանակ հյութը լցվի կրունկների վրա:
3. Մաքրում Քերիչով ոտքերը մաքրելու շնորհիվ հնարավոր կլինի ազատվել կրունկների վրա կուտակված մահացած կոշտ մաշկից: Սակայն մինչ մաքրելը հարկավոր է անպայման ոտքերը թրջել տաք օճառաջրում, որպեսզի մաշկը փափկի: Մինչև քնելը, խառնեք մի փոքր հեղուկ օճառ տաք ջրի հետ և 20 րոպե ոտքերը դրեք այդ օճառաջրի մեջ, որից հետո պեմզայի օգնությամբ մաքրեք մահացած բջիջներն ու ոտքերը ողողեք մաքուր ջրով, ապա չորացրեք փափուկ սրբիչով: Այնուհետև քսեք ոտքերի խոնավեցնող քսուք ու քնելուց առաջ կրեք բամբակյա գուլպաներ: Կրկնեք այդ պրոցեդուրան այնքան ժամանակ, մինչև որ կրունկների ճաքերը լիովին կապաքինվեն:
Comments