Поиск
Հրդեհ Երևանի թիվ 144 մանկապարտեզում. տարհանվել են 191 երեխա և 25 աշխատակից|tert.am
- Zohrap Amiryan
- 20 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Հոկտեմբերի 20-ին` ժամը 10:51-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Հրդեհի «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Հրդեհը մարվել է ժամը 11։08-ին: Առաջին հարկի միջանցքում այրվել է պատին ամրացված 3 էլ. անջատիչ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել են 191 երեխա և 25 աշխատակից: Տուժածներ չկան:
Comments