top of page

Օսլայով դիմակ՝ ծերացող մաշկը երիտասարդացնելու համար |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 20 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Կանայք միշտ էլ ցանկանում են գեղեցիկ, թարմ ու երիտասարդ տեսք ունենալ, ուստի հաճախ իրենց նպատակին հասնելու համար դիմում են տարատեսակ կոսմետիկ պրոցեդուրաների օգնությանը: Նման պրոցեդուրաներից մեկն էլ բոտոքսն է, որի օգնությամբ կարելի է շատ արագ ետ բերել երիտասարդությունն ու ձեռք բերել ձիգ ու հարթ մաշկ:

Սակայն թանկարժեք ու հաճախ նաև վտանգավոր պրոցեդուրաների փոխարեն կարելի է օգտագործել հասարակ օսլայով պատրաստված դիմակ, որն իր արդյունավետությամբ չի զիջում այդքան տարածված բոտոքսին:

Այս դիմակը նախատեսված է հոգնածության նշաններով հասուն մաշկի համար: Այն մանր կնճիռներից ու ծալքերից ազատվելու և մաշկը խոնավեցնելու հիանալի միջոց է:

Պատրաստման եղանակը.

1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլան լուծել կես բաժակ ջրում և լցնել լուծույթը կաթսայի մեջ: Ավելացնել 500 մլ եռման ջուր և եփել, մինչև թանձրանա: Ավելացնել 5 ճաշի գդալ թարմ քամած գազարի հյութ և 1 ճաշի գդալ թթվասեր, լավ խառնել և սառելուց հետո բարակ շերտով քսել դեմքին: Դիմակը թողնել 20-25 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով ու քսել սնուցող քսուք:

Մնացած դիմակը կարելի է պահել սառնարանում և օգտագործել երեք օրվա ընթացքում: Ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է կրկնել այս պրոցեդուրան երեք օր:

Comentários


bottom of page