28 տարում երբեք չսխալված պրոֆեսորը հայտարարել է ԱՄՆ հաջորդ նախագահի անունը
- Zohrap Amiryan
- 21 окт. 2016 г.
- 1 мин. чтения

«The washington post» թերթը հրապարակել է քաղաքագետ, պրոֆեսոր Ալլան Լիչտմենի հարցազրույցը, որտեղ աշխարհահռչակ քաղաքական փորձագետը հայտարարել է, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը: Շատերն էին սպասում Լիչտմենի կանխատեսմանը, քանի որ 1984-2012 թվականների ընթացքում՝ շուրջ 28 տարի, նա առանց բացառության ճիշտ է գուշակել ապագայում ընտրվելիք նախագահի անունը:
Նա պարզապես գուշակ չէ, այլ ունի սեփական մեթոդը, որ կրում է «Սպիտակ տան բանալին» անունը: Մեթոդն ունի 13 կետ, այդ թվում՝ երկրի սոցիալական, տնտեսական այդ պահի վիճակը, սոցիալական ցնցումների սանդղակը, ներկայացուցիչների պալատում կուսակցության անդամների ընդգրկվածության չափը, թեկնածուի բնավորության մի քանի ընդգծված գծերը, խոսքերն ու գործողությունները, միջազգային հարթակում թույլ տված սխալները և այլն:
Միով բանիվ՝ պրոֆեսորը ոչ թե կանխատեսում է, այլ կոնկրետ քայլերով որոշում հաղթողին: Այդպես եղել է շուրջ 28 տարի. նա երբեք չի սխալվել՝ ի հեճուկս ամենատարբեր սոցհարցումների: Եվ այսպես, Լիչտմենը հայտարարել է, որ ԱՄՆ առաջիկա ընտրություններում հաղթելու է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը:
http://nyut.am/?p=130196&l=am
Kommentare