top of page

Ատամի մածուկն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա. գիտնականներ |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 21 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ պարբերաբար ատամները լավ լվանալն օգնում է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գլխուղեղի կաթվածն ու սրտամկանի կաթվածը, հաղորդում է gogetnews.info կայքը:

Գիտափորձին մասնակցել է 61 կամավոր, որոնց գիտնականները բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի կամավորները ստացել են հատուկ ատամի մածուկ, իսկ երկրորդ խմբի կամավորները՝ հասարակ, սակայն բոլորն էլ 60 օր շարունակ պարբերբար մանրակրկտորեն մաքրել են ատամները:

Գիտնականները գիտափորձից առաջ ու հետո ստուգել են մասնակիցների ատամների վիճակը (ատամնափառի և բորբոքումների մակարդակը): Պարզվել է, որ հատուկ ատամի մածուկով ատամները մաքրելու դեպքում ատամնափառի առաջացումը նվազել է 49%-ով, մինչդեռ հասարակ ատամի մածուկով լվանալու դեպքում միայն 24%-ով:

Բորբոքումների մակարդակը, որը կարելի է ստուգել C-ռեակտիվ սպիտակուցների օգնությամբ, հատուկ ատամի մածուկի դեպքում նվազել է 29%-ով, իսկ հասարակի դեպքում բարձրացել 25%-ով:

Առաջին խմբի մոտ նաև 37%-ով նվազել է ստատինների մակարդակը: Մասնագետները մտադիր են կրկին անցկացնել նմանատիպ գիտափորձ, սակայն արդեն 6 հազար կամավորի մասնակցությամբ:

Գիտնականները ենթադրում են, որ բերանի խոռոչի բորբոքումները կապված են գլխուղեղի կաթվածի և սրտամկանի կաթվածի հետ, ինչը նշանակում է, որ ատամները ճիշտ մաքրելու և հատուկ ատամի մածուկ օգտագործելու դեպքում կարելի է կանխել սրտի հիվանդությունները:

Comments


bottom of page