top of page

Թուրքիայում 50.000 մարդ սովի է մատնված|armedia.am

  • Zohrap Amiryan
  • 21 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Թուրքիայում աղքատությունը գնալով ավելի է շատանում ու ավելի ծանր դրսևորում է ստանում: Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում շուրջ 1.250.000 մարդ չի կարողանում ինչպես հարկն է լուծել օրվա հացի խնդիրը, իսկ նրանցից շուրջ 50.000-ը ընդհանրապես սովի է մատնված, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը:

ԹՎԾ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիայի բնակչության շուրջ 14.7 տոկոսի (մոտ 12 մլն մարդ) կենսապայմաններն աղքատության շեմից ցածր են: Ընդ որում, երկրի աղքատ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում, մեծանում է ծայրահեղ աղքատների ու մեծահարուստներ միջև տարբերությունը:

Comments


bottom of page