top of page

Ինչպես ազատվել սխտորի տհաճ հոտից |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 21 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Սխտորը կարող է յուրաքանչյուր ուտեստ դարձնել շատ ավելի հետաքրքիր ու համեղ, սակայն դրա հոտից ազատվելն այդքան էլ հեշտ չէ:

Դա պայմանավորված է նրանով, որ սխտորի մեջ պարունակվում է AMS կոչվող մի նյութ, որը չի քայքայվում մարսողության ընթացքում և հետագայում դուրս է գալիս օրգանիզմից շնչառության ու քրտինքի միջոցով:

Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել, թե որ մթերքի օգտագործումը կօգնի չեզոքացնել սխտորի տհաճ հոտը:

Գիտափորձի ընթացքում կամավորներն ուտում էին հում սխտոր, այնուհետև օգտագործում տարատեսակ սննդամթերք, որոնք պետք է օգնեին ազատվել բերանի խոռոչի տհաճ հոտից:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենից արդյունավետն այդ առումով այն սննդամթերքն է, որը պարունակում է AMS-ի վրա ազդող հատուկ պոլիֆենոլներ (խնձոր, կիտրոն, անանուխ):

Ընդ որում՝ մասնագետները վստահ են, որ սխտորի մեջ պարունակվող ֆերմենտների «դեզոդորացմանն» ամենից շատ նպաստում են խնձորներն ու կիտրոնները, ուստի տհաճ հոտի առաջացումը նախապես կանխելու համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել այն վերոնշյալ մթերքի հետ:

Նախորդ հետազոտությունները նաև ցույց են տվել, որ սխտորի հոտի դեմ հիանալի միջոց է նաև կաթը: Գիտնականները պարզել են, որ ընդամենը 200 մլ կաթ օգտագործելը նվազեցնում է AMS-ի քանակությունը 50%-ով:

Հարկ է նշել, որը նման ազդեցություն է ունենում միայն անյուղ կաթը: Բացի այդ, այն հարկավոր է ընդունել ոչ թե ուտելուց հետո, այլ ուտելու ընթացքում:




תגובות


bottom of page