Ռադան որոշել Է նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը|armedia.am
- Zohrap Amiryan
- 21 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Գերագույն ռադան հոկտեմբերի 20-ին որոշում է կայացրել 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը: Որոշման նախագծի հեղինակը Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին է: Որոշման օգտին քվեարկել է 240 խորհրդարանական, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Ընդունված փաստաթղթի տեքստում նշվում է, որ 1945 թվականին Արևմտյան Ուկրաինայում սկսվել Է արևելյան կաթոլիկ եկեղեցիների համատարած վերացումը: Պատմական աղբյուրների տվյալներով՝ Հայ կաթոլիկ եկեղեցու Լվովի միաբանության վերացման վերջնական ամսաթիվ են համարում 1946 թվականի հոկտեմբերի 25-ը:
«Պատմական հիշողությունը պահպանելու և Ուկրաինայի Սահմանադրությամբ հռչակված դավանանքի ազատության սկզբունքները և ազգային փոքրամասնությունների իրավունքները հաստատելու, կրոնական և Էթնիկական հատկանիշով ցանկացած հետապնդում դատապարտելու նպատակով Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման 70-րդ տարելիցը»,- ասվում է Ռադայի որոշման տեքստում:
Comments