top of page

«Կոռուպցիա եք որոնում ու չեք գտնում` ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը 1 միլիոն դոլարով Երևա

  • Zohrap Amiryan
  • 22 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

Երբ տան հիմքը խարխլված է, որքան էլ սենյակիդ պատերը ներկես,օգուտ չկա: Վարչապետ Կարեն Կարապետյանը կոսմետիկ նորոգում է անում, եվրոռեմոնտի պես մի բան: Այդ նորոգումն էլ կիսատ-պռատ է, հավերժ կոմերիտական Հրանուշ Հակոբյանը շարունակեց ղեկավարել անորոշ գործառնույթներով նախարարությունը: Կարեն Կարապետյանը իր ծանոթ-մտերիմներին վստահելով՝ պաշտոններ է տալիս: Ո՞վ ասաց, որ նրանք տվյալ ոլորտում Հայաստանի լավագույն կադրերն են: Մամուլը գրեց, որ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը 1 միլիոն դոլարով Երեւանում տուն է գնել: Օրը ցերեկով, լապտերը ձեռքերիդ, կոռուպցիա եք որոնում ու չեք գտնում: Սա կոռուպցիայի դասական օրինակ է, կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում: Երկիրը թաղված է կոռուպցիայի ճահճի մեջ,Մոսկվայից գործուղված Կարեն Կարապետյանը եվրոռեմոնտ է անում:

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Comments


bottom of page