top of page

39-ամյա տականքը, ով սպանել է 22-ամյա ապագա բժշկին, դատարան տեղափոխվելիս թաքցնում էր իր հրեշավոր դեմք

  • Zohrap Amiryan
  • 22 окт. 2016 г.
  • 1 мин. чтения

SHAMSHYAN.COM-ը գրում է.

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխվեց «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն, 39-ամյա Վահան Ղազարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Վարդան Կարապետյանը միջնորդություն է ներկայացնելու Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վ. Ղազարյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 19-ին ապագա բժիշկ, 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճիվաղին, երբ տեղափոխում էին ոստիկանություն, տականքը թաքցնում էր իր անճոռնի դեմքը։ Քիչ հետո ոստիկանության Մաշտոցի բաժնից ավագ քննիչի ուղեկցությամբ նրան տեղափոխելու են դատարան, որտեղ էլ սկսվելու է դռնփակ դատական նիստը և դատավորն այն անցկացնելուց հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։

Մանրամասները սկզբնաղբյուրում

コメント


bottom of page