5-ամյա դստեր նկարներից ծնողները հասկացել են, որ նա բռնաբարության զոհ է դարձել (լուսանկար)|mamul.am
- Zohrap Amiryan
- 22 окт. 2016 г.
- 1 мин. чтения

Բրազիլացի ծնողներն, աչքի անցկացնելով իրենց 5-ամյա դստեր նկարները` սարսափել են, տեսնելով, որ դրանցում բոլորում պատկերված են բռնաբարության տեսարաններ: Ինչպես հայտնում է Mirror-ը, նկարներից ծնողները հասկացել են, որ իրենց երեխային բռնաբարել է 54-ամյա ծանոթ հոգևորականը:
Ծնողները նախ տարակուսել են, երբ իրենց աղջիկը հրաժարվել է հաճախել հոգևորականի պարապմունքներին այն դպրոցում, որտեղ նա դասավադում է: Նրանց նաև անհանգստացրել է երեխայի ծայրահեղ տարօրինակ վարքը և նրանք դիմել են հոգեբանի: Վերջինն էլ հասկացել է, որ աղջիկը բռնության է ենթարկվել: Նա խնդրել է ծնողներին աչքի անցկացել նրա սենյակը` կասկածելի ինչ-որ բանի փնտրտուքով: Մեծ է եղել ծնողների սարսափը, երբ գրքի արանքից հայտնաբերել են երեխայի թաքցրած նկարները: Դրանցում բռնաբարության տեսարաններ են, ու բոլորում երեխան ճչում է սարսափից:
Ծնողները դիմել են ոստիկանություն, իսկ հոգևորական Ժոաո դա Սիլվեի հանդեպ մեղադրանք է հարուցվել:

http://mamul.am/am/news/93471
Comments